2017թ-ին բյուջեի քննարկմանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց՝ հնարավորություններ տեսնո՞ւմ են ԼՂՀ-ին ուղղված բյուջետային հատկացումներն ավելացնելու համար: Նա նշեց, թե իրենք ՀՀԿ խմբակցության անունից առաջարկություններ են անելու, որպեսզի հատկացվող 47, 4 մլրդ դրամը դարձնեն գոնե նվազագույն 50 մլրդ:
Հարցին միջամտեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով նշեց՝ «որտեղի՞ց գտնենք»:
Գագիկ Մելիքյանը շարունակեց, թե ծախսերի նվազեցման առումով կրճատումներ անելով:
ՀՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունների կողմից Թալիշի վերաբնակեցման ֆոնդ է բացել: «Կցանկանայի մեր մասնակցությունն ունենանք և առաջարկում ենք, որ ես, Շարմազանովը և Բաղդասարյանը մեկ ամսվա աշխատավարձով մասնակցություն ունենանք այդ ֆոնդին, քանի որ Թալիշն ապահովում է զինվորի թիկունքը»,- ասաց նա:
Նախարար Վարդան Արամյանը նշեց, որ իրականում Ղարաբաղին տրվող հատկացումը փորձում են իրականացնել այն չափով, որքանով կարողանում են՝ «գոտիները ձգելով, որ հասցնեն»:
Նա նշեց, որ նաև գտնում են այլ տեղերից և հիշեցրեց, որ Կառավարությունն այս տարի 3,3 մլրդ-ով ավելացրել է Ղարաբաղին ուղղված վարկավորումը:
«47,4 մլրդ-ն մենք պլանավորել ենք մեր բյուջեի միջոցների հաշվին, և հատկացումների հստակեցումից հետո ավելի պարզ կլինի, բայց հավանականությունը բավական քիչ է»,-ասաց նա:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03