«Փաստ» օրաթերթը գրում է.
«Որոշ ժամանակ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ հայ համայնքի հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե ինքը ավելի շատ ճնշում է բանեցրել Իլհամ Ալիևի նկատմամբ, քան Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը պաշտոնապես չհաստատվեց, բայց և չհերքվեց: Միայն իշխանական քարոզչամիջոցներն էին գտել այդ հանդիպման մասնակից ինչ-որ երիտասարդի, որը հայտարարել էր, թե Մակրոնը նման բան չի ասել: Հետո, անդրադառնալով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցին, Մակրոնն ինքն էր նշել, թե հիմա դրա «ժամանակը չէ»: Ինչպես երևում է, նման կարծիքի են նաև Հայաստանի իշխանությունները: Բացի այն, որ ինչպես բազմաթիվ փորձագետներ են նշում, Հայաստանը բավարար աշխատանքներ չի տանում՝ հասնելու միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի սանկցիաներ կիրառելուն՝ վերջին կատարած ցեղասպան գործողությունների և այլ հանցագործությունների համար, տարբեր երկրների ներկայացուցիչներ սկսել են մատնացույց անել հենց Նիկոլ Փաշինյանին, որ նա չի ցանկանում հասնել պատժամիջոցների: Ի մասնավորի, Հայաստանում Կանադայի առաջին ռեզիդենտ դեսպան Էնդրյու Թերները Կանադայի խորհրդարանի արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովի կազմակերպած «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների անվտանգություն» քննարկման ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հնարավորության մասին հարցին, ասել է, որ հենց Հայաստանում է վիճելի հարցը, թե այդ թեմայով քննարկումներ ծավալելու «համապատասխան ժամանակ» կլինի՞, թե՞ ոչ: Սա բավական թափանցիկ ակնարկ է, և Հայաստանի իշխանությունները երևի թե պարտավոր են հստակ պատասխպանել՝ արդյո՞ք իրենք «վիճելի» են համարում Արդբեջանի դեմ սանկցիաների կիրառման անհրաժեշտության հարցը, և արդյո՞ք հիմա դա «ժամանակավրեպ» են համարում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03