ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից։ Քննարկվել են ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրինագծերը, մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Արամ Գրիգորյանը համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ: Աշխատանքային խորհրդակցության արդյունքում որոշվել է հերթական նիստի օրակարգ մտցնել նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման մասին հարցը: Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն Ազգային ժողով է ներկայացրել իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով: Հերթական նիստի օրակարգում ներառվել է նաև ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ.-ի գործունեության տարեկան հաշվետվությունը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը՝ 11:00-ին:
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03