ՏԻՄ ընտրությունները փորձաքար հանդիսացան ընտրապայքարի մեջ ներգրավված քաղաքական ուժերի համար: Քվեարկությունը ցույց տվեց, որ կուսակցություններից շատերի հավակնությունները չեն համապատասխանում իրենց քաղաքական հնարավորություններին:
Ասվածը մասնավորապես վերաբերում է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը, որը հավակնություն ուներ դառնալ միակ հզոր ընդդիմությունը՝ ընստիտուցիոնալ ընդդիմության տեսքով, սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ի հավակնությունները անիրական են. նրանք բացի Նոր Կյանք գյուղից ուրիշ ոչ մի համայնքում հաջողության չհասան: Արդյունքում ի վերջո՝ ՔՊ-ի վարչության կազմը ցրվեց:
Նախօրեին տեղի ունեցավ ՔՊ-ի արտահերթ համագումարը, որտեղ ընտրվեց վարչության նոր կազմ: Համագումարին ներկա էին այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ «Ժառանգությունից» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Ազատություն» կուսակցությունից Հրանտ Բագրատյանը, «ՀՀՇ»-ից Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, «Ժողովրդավարություն և հայրենիք» կուսակցությունից Պետրոս Մակեյանը, «ՀԺԿ»-ից ներկայացուցիչներ և այլք:
Պետք է նկատել, որ ամենահետաքրքիրը պահը ոչ այնքան վարչության կազմի ընտրությունն էր, որքան որ ՔՊ-ի դիրքորոշման փոփոխությունը: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք միայնակ հանդես են գալիս որպես միակ ընդդիմություն, որը կուտակելու է ժողովրդի հիմնական վստահության պաշարը, ապա այս անգամ Փաշինյանը և նրա կուսակցական գործընկերները չէին բացառում, որ ԱԺ ընտրություններին հանդես կգան դաշինք կազմած: Դժվար չէ կռահել նաև, թե ովքեր ներառված կլինեն դաշինքում, որի կազմում կլինի ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ դրանք կլինեն այն ուժերը, որոնց ներկայացուցիչները նստած էին համագումարին:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15