X սոցիալական ցանցի, նաև Telegram-ի ադրբեջանական, այնուհետև հայկական տիրույթում երեկվանից տարածվում են վրացական Փոթի նավահանգստից արտահոսած լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, որ ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաներ են բեռնաթափվում։
Ըստ հրապարակումների, դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այդ առնչությամբ Aysor.am-ին ասաց․«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ, այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»։ Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել էր, որ Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։ Reuters գործակալության փոխանցմամբ, նա հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58