«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որը մերժեց արցախցի Տաթեւիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը, պայքարում է ԲԴԽ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար։ Մխիթարյանը հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված մեկ բնակարան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դեռ կառուցվող շենքում։ Հայտարարագրից հասկանում ենք, որ հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմում է 21 մլն 685 հազար դրամ։ Բնակարանը ձեռք է բերվել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից։ Դատավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ կազմել է 26 մլն 71 հազար դրամ։ Ունեցած վարկերը գրեթե հավասար են դատավորի եկամուտներին. դրանք կազմել են 28 մլն 638 հազար դրամ։ Եկամուտներից 12 մլն 230 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։ 67 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, որից քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է նաեւ 20 հազար դրամ։ Մխիթարյանը հիփոթեքի մայր գումարը մարելու համար Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 934 հազար դրամ, որը ստացել է՝ եկամտահարկի վերադարձի մասին օրենքի համաձայն։ Եկամտի 15 մլն 385 հազար դրամը վարկ է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 8 հազար 150 ԱՄՆ դոլար։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 726 հազար դրամ։ Դատավորը հայտարարագրել է նաեւ 2000 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2011 թվականին։ Հիշեցնենք նաեւ, որ սա իշխանությունների «սրտի» այն դատավորն է, որը, 2018թ.-ից սկսած, քաղաքական հնչեղություն ունեցող որոշ գործեր է քննել, մասնավորապես՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ Լեւոն Քոչարյանի կալանքի որոշումները տվել է նույն Ռուբիկ Մխիթարյանը: Հիմա ակնկալում է իր ծառայության դիմաց փոխհատուցում՝ նոր պաշտոնի տեսքով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55