Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ԱԺ քառօրյայի օրակարգում մի շարք կետեր կան, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացու անձնագրին։
«ԱԺ պաշտպանության հանձնաժողովում միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնում էր կապույտ անձնագրերի ու ID քարտերի հարցը, մի հստակ հարց էի տվել՝ ի վերջո կարո՞ղ է պարզ բացատրել ՀՀ քաղաքացուն, թե բոլորը երբ կարող են ստանալ ID քարտերը և կենսաչափական անձնագրերը։ Պատասխանը չկար, հայտնի չէ։ Մարդու պարտականությունն է ապահովել ՀՀ քաղաքացուն անձնագրով, բայց ասում է հայտնի չի, փոխարենն առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում, փորձում է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրված այդ կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական անձնագիր է ու դրանով չեն կարող Արցախի քաղաքացիները տարբեր պաշտոնների նշանակվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա մի քանի օրինակ բերեց. «Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որ ծնունդով Հարդութի Ազոխ գյուղից է, վստահ այդպիսի անձնագիր է ունեցել»։ Գ. Մանուկյանի խոսքով, 30 տարի շարունակ Արցախի առաջնագծում արցախցիներին, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել։
«Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած արցախցուն չեն ասել, որ ՀՀ անձնագիր չունես, քաղաքացի չես, նույն 1000 դրամների հիմնադրամ վճարումներ կատարած արցախցուն չեն ասել՝ դու միայն ճամփորդական անձնագիր ունես, Հայաստանի քաղաքացի չես»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13