«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի տարբեր վարչական շրջանների թաղապետարանների նկատմամբ իրավապահների «հետաքրքրությունը», ըստ որոշ տեղեկությունների, նոր չէ։ Դեռեւս ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, իրավապահ մարմինները գործընթաց են սկսել գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում, սակայն հայտնաբերված խախտումների մասին որոշել են լռել` հանրայնացնել ամիսներ անց, որպեսզի, ինչպես իշխանական աղբյուրներն են հայտնում, չվնասեն ՔՊ-ի վարկանիշին եւ չազդեն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա: Դիցուք, նախօրեին հայտարարեցին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների։ Մասնավորապես, Կենտրոն թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանին, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ին, ովքեր տարբեր անձանցից ստացել են շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք: Նրանց ձերբակալել են տարբեր ընկերությունների կաշառքի դիմաց արտոնություններ տալու համար: Հնարավոր է, որ այս գործի թելերը հասնեն նաեւ թաղապետին՝ Սամվել Ղուկասյանին, ով Ավինյանի մտերիմներից է։ Նոյեմբերի 2-ին բերման էին ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը եւ մի քանի աշխատակիցներ` համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը, կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը, որոնց հարցաքննելով՝ ազատ էին արձակել: Նրանց մեղադրում են գնումների գործընթացի խախտումների համար: Ուշագրավ է, որ իրավապահները սեւեռվել են Տիգրան Ավինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկների վրա, իսկ իշխանության մասշտաբային «կոռուպցիոներները» նրանց տեսադաշտից դուրս են մնացել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15