Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ շրջափակված Գազայի հատվածում «կանանց, երեխաների և նորածինների սպանությունները» պետք է դադարեցվեն։ Կանադան ասում է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու Համասից այն բանից հետո, երբ պաղեստինյան զինյալ խմբավորումը հարձակվել է Իսրայելի հարավի վրա: Սակայն, ինչպես Միացյալ Նահանգները և այլ դաշնակիցներ, նա աճող մտահոգություն է հայտնել ավերված անկլավում զոհերի թվի աճի կապակցությամբ, որտեղ 11,000 մարդ է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր:
«Ես կոչ եմ անում Իսրայելի կառավարությանը ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Մենք վկյություններ ենք լսում բժիշկներից, ընտանիքի անդամներից, փրկվածներից, ծնողներից կորցրած երեխաներից»,- ասաց նա: «Աշխարհը ականատես է լինում կանանց, երեխաների և նորածինների սպանություններին: Սա պետք է դադարեցվի»,- ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրյուդոն նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի պաղեստինցիներին որպես կենդանի վահան օգտագործել և ազատ արձակի իր բոլոր պատանդներին: Նա հավելել է, որ Գազայի հատվածից տարհանվել են Կանադայի մոտ 350 քաղաքացիներ, մշտական բնակիչներ և ընտանիքի անդամներ։ Անցյալ շաբաթ Թրյուդոն կոչ է արել զգալի հումանիտար դադար տալ հակամարտությունում, որպեսզի թույլատրվի ազատ արձակել բոլոր պատանդներին և տրամադրել բավարար օգնություն քաղաքացիական կարիքները բավարարելու համար:
12:45
12:17
11:44
11:17
10:48
10:21
10:02
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
16:19 09.07.25
11:59 10.07.25
12:12 10.07.25
15:27 09.07.25
11:45 10.07.25
19:04 09.07.25
12:28 10.07.25
10:03 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03