«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել: Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 197 հազար դրամ։ Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից։ Ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է: Նշենք, որ պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական Դավիթ Դանիելյանն այն պատգամավորն է, որը, խորհրդարանում գտնվելով, չի մասնակցել Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը։ Նաեւ նա հայտնի է իր ընկերներին աշխատանքի տեղավորելով, օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Արմեն Հովհաննիսյանը վրաչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է, իսկ Դանիելյանը Արայիկ Հարությունյանի սանիկն է: Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։ Հովհաննիսյանի նախագահության օրոք ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է՝ Անի Անտոնյանը։ Հավելենք նաեւ, որ Անի Անտոնյանը աշխատում է պետական ֆինանսավորում ունեցող միակ լրատվամիջոցում՝ Հանրային հեռուստաընկերությունում որպես մասնագետ՝ ըստ ամուսնու հայտարարագրի։ Նա Հանրային հեռուստաընկերությունից ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Պատգամավորի կինը հայտարարագրել է 10 հազար դոլար կանխիկ դրամական միջոց, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ։ Ահա այսպես «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի զարգացմամբ է զբաղված հեղափոխական իշխանությունը, իսկ նախկինում բողոքում էին դրա դեմ, քանի որ չէին կարողանում իրենց ծանոթներին աշխատանքի տեղավորել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03