«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանում երեկ մեկնարկեց 2024 թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, եւ այդ ներկայությունը զգացվում էր հատկապես ԱԺ միջանցքներում անվտանգության աշխատակիցների քանակից: Նրանից, որ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից կրկին հավաքել էին ջրի շշերը, անգամ լուրեր կային, որ պատգամավորների գրիչներն էլ են սեղաններից հավաքել։ Երբեմնի «դուխով» իշխանություններից բան չի մնացել, եւ այս ժողովրդավար իշխանությունն ամեն օր ավելի ու ավելի շատ է կտրվում 3 միլիոն վարչապետներից` ժողովրդից: Փողոցից իշխանության եկած մարդիկ ոչ միայն պադավատների պատուհանից եւ կառավարական շենքերի ճաղերի արանքից են աշխարհին նայում, այլեւ ոչ մի քաղաքացի չի կարողանում նրանց մոտենալ: Անգամ լրագրողների համար արդեն կառավարության անդամները հասանելի չեն: Երբեք ոչ մի իշխանություն այսքան փակ չի եղել հասարակությունից եւ այսքան անհասանելի: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախկինների օրոք մշտապես կառավարության անդամները շփվել են լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին, հիմա նրանք նիստերի դահլիճից հեռանում են ետնամուտքով՝ ԱԺ նախագահի համար նախատեսված դռնով կամ ուղղակի ճողոպրում են։ Ինչ վերաբերում է բյուջեին, ապա դրա լավագույն բնութագիրը տալիս է նախագծի հետեւյալ նախադասությունը. «Մենք բյուջեն կազմում ենք մի այնպիսի միջավայրում, երբ ունենք ահագնացող անվտանգային խնդիրներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձինք, ում պետք է ապահովենք արժանապատիվ կեցություն ՀՀ-ում»։ Արծվիկ Մինասյանը սա անվանեց մահախոսական. կառավարությունն ասում է. «Ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, փորձելու ենք այս բոլոր ծրագրերն իրականացնենք, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չենք մեռնելու, գոնե կուշտ կմեռնենք»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02