«Հրապարակ». թերթը գրում է.
«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Մինասյանի համոզմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչն օրենքի, Սահմանադրության խախտում է: Մինասյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ակնկալելով, որ նա՝ որպես օրենսդիր մարմնի բնականոն գործունեության երաշխավոր, կարձանագրի այս փաստը եւ հանդես կգա ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությամբ: Հակառակ դեպքում, Մինասյանն ասում է, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իրենք դիմում կներկայացնեն իրավապահներին, քանի որ, Մինասյանի բնորոշմամբ, Քոչարյանը «քրեաիրավական հետեւանքներ ունեցող գործողություն է թույլ տվել՝ լիազորությունների անցում, չարաշահում, իրավասու մարմինը թող քննի՝ դրա շահագրգռվածությունը եղել է նյութակա՞ն, խմբակայի՞ն, թե՞ այլ»։ Վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ Մինասյանը պնդում է, որ 2023 թ. օգոստոսի 11-ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլեւս չունի լիազորություններ։ Անդրանիկ Քոչարյանն իրենց խմբակցության հարցմանը գրավոր պատասխանել է` ժամկետի երկարաձգումը հիմնավորելով այսպես. «2 տարի շարունակ, ամեն տարի 1 ամսով հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետեւաբար` հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է»։ «Այս հիմնավորումն ապօրինի է, որեւէ մարմնի, որեւէ պաշտոնատար անձի իրավունք չկա վերապահված, որ իր արձակուրդում գտնվելն իր լիազորությունների ժամկետը երկարաձգելու հիմք դարձնի։ Այդպես լինի՝ ԱԺ-ն պետք է ասի՝ ես ոչ թե 5 տարով եմ, այլ՝ հինգուկես, որովհետեւ ամեն տարի մեկուկես ամիս արձակուրդ եմ գնում»,- նկատում է Մինասյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15