Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Նշենք, որ դատական նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով և հայտարարվեց ընդմիջում, որովհետև ամբաստանյալներ Նորիկ Սահակյանն ու Վաչե Սահակյանը շտապ բուժօգնության կարիք ունեին։
Դատական նիստը մեկնարկեց շտապօգնության բժշկի կողմից տեղեկանքը դատարանին ներկայացնելուց հետո։ Դատավորը հայտնեց, որ համաձայն բժշկական տեղեկանքի՝ Նորիկ Սահակյանի և Վաչե Սահակյանի մոտ նկատվել է ստամոքսի խանգարում. «Առկա է ստամոքսի խանգարում, դատարանում լվացում իրականացնել հնարավոր չէ։ Ամբաստանյալները հիվանդանոցում հետազոտման և բուժման կարիք ունեն։ Երկուսն էլ հրաժարվել կամ ի վիճակի չեն եղել ներկայանալ դատարանի դահլիճ»։
Դատարանը նշեց, որ ամբաստանյալների բացակայության դեպքում հնարավոր չէ շարունակել դատական նիստը և ասաց,որ նախապես նշանակվածի համաձայն՝ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47