«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել: Դե, արել, արել են, հա էլ անում են: Այնուհանդերձ, մի «մանրուք» առանձնապես ուշադրություն գրավեց: Վարչության տվյալ նիստում ՔՊ կուսակցության որոշմամբ իրենց շարքերից հեռացրել են մի քպականի: Թե ինչի համար են հեռացրել, պատճառը որն է, անկեղծ ասած, բացարձակապես անհետաքրքիր է: Իրենք՝ իրենց կուսակցությունը: Բայց... Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ում է Փաշինյանը հեռացրել կուսակցությունից: Իսկ խոսքը ողջ էությամբ, հոգով-սրտով Փաշինյանի համար «դոշ տվող» մեկի մասին է, որն անընդհատ այդ «հունանավետիսյանության» ծիրում հայտնվում է սկանդալների մեջ: Օրինակ՝ վերջերս սոցցանցային հարթակներում կոչ էր արել երկրից արտաքսել տեղահանված այն արցախցիներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքների: Դե, հազիվ թե նրան դրա համար հեռացրած լինեն, քանի որ մարդն իր կուսակցության «հիմնական գծին» համապատասխան կոչերմոչեր է արել, առավել ևս, որ այդպիսի կոչ արել են այլ քպականներ ևս, ընդ որում ու այդ թվում՝ ոչ այնքան շարքային: Բայց միայն դա չէ: Խոսքը մի անձնավորության մասին է, որը ինչպես անձնագրային, այնպես էլ՝ մտացածին անուն-ազգանունով, այսինքն՝ ֆեյքերով ֆեյսբուքներում մի առանձնակի ջերմությամբ հանդես է եկել ՔՊ-ի դիրքերից ու հարձակվել ՔՊ-ի ու Նիկոլի հասցեին «բան ասողների» վրա: Դե ինչ, կարելի է ասել՝ հանուն ինչի «դոշ տվեց», այն էլ ստացավ: Եվ նրանք, որոնց համար նա «վիզ էր դնում» ու «դոշ էր տալիս», մի աշնանային օր ասացին՝ «հեռացված ես»: Բայց սա միայն մեկ առանձին դրվագ չէ: Այս օրինակը, կարծում ենք, պետք է շատ ուսանելի դաս լինի բոլոր նրանց, ովքեր «կուրացած», «խլացած», մարդկությունն ու ազգությունը «մոռացած»՝ օրնիբուն «դոշ են տալիս» Փաշինյանի համար: Իսկ «դասն» այն է, որ իրենց պաշտելի Փաշինյանին, իրենց «դոշտվության» օբյեկտին երբ պետք լինի, նա շատ հանգիստ իրենց բոլորին «փուռն է տալու»: Հա, ու չարժե կարծել, թե պաշտոնից ազատվելով կամ կուսակցությունից հեռացվելով, այսպես ասած, պրծնելու են: Բոլորին չէ, որ նման «երջանկություն» է սպասվում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03