ՀՀ կառավարության նոր հրապարակված գործողությունների ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով, դա նշանակում է, որ մենք ունենք համակարգային խորքային պրոբլեմներ, որոնցից թերեւս ամենակարեւորը ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը ուղղված հստակ ռազմավարության բացակայությունն է: Ռազմավարությունն է, որ հանդիսանում է երկրի կայուն զարգացման ուղղենիշը: Այդ ռազմավարության բացակայության դեպքում է, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները բերում են որոշ ոլորտներ դուրս են մնում զարգացման ծրագրերից:
«Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման գործընթացը այլընտրանք չունի, դա բոլորս ենք գիտակցում. մեր երկրում չկա որեւէ այլ ոլորտ, որն իր ներուժով եւ հնարավորություներով, վերջին տարիներին գրանցված զարգացման տեմպերով եւ տնտեսության վրա ազդեցությամբ կարող է մրցակցել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի հետ: Ակնհայտ է, որ Կառավարության գործողությունների ծրագրում չեն արտացոլվում վերոհիշյալ մեսիջներից որեւէ մեկը»,- ասաց ԻՏՁՄ փոխտնօրենը:
Հայկ Չոբանյանի խոսքով, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն այժմ այն փուլում է, որ առանց ազգային կամ պետական մասնակցության չի կարող հաջողություն ունենալ: Եթե 2000-ականներին, երբ ոլորտը նոր էր զարգանում, պետությունը կարող էր չմասնակցել ոլորտը զարգացնող գործընթացին, ապա այժմ այլընտրանք չկա, քանի որ մրցակցությունն այժմ ոչ թե երկրի ներսում է, այլ երկրների միջեւ:
«Երկրներ կան, որոնք հենց երկրի նախագահն է ներկայացնում տեխնոլոգիական էքսպանսիայի զարգացման տեսանկյունից: Օրինակ Էստոնիայի նախագահը անձամբ է զբաղվում իր երկրի՝ ՏՏ ոլորտում առաջատարի դիրքում հանդես եկողի իմիջի ձեւավորմամբ: Մենք նույն քաղաքականությունը պետք է որդեգրենք»,- հավելեց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47