Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի պայմանագրային աշխատող, ջրմուղագործ-փականագործ Ս․Ե․-ն պատրաստվում է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանցից մեկին, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ծառայողները խուզարկության են ենթարկել Ս․Ե․-ին։ Խուզարկությամբ վերջինիս մոտից արգելված իրեր չեն հայտնաբերվել, սակայն տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտնել է, որ բնակելի գոտում գտնվող իր աշխատասենյակում առկա են թմրանյութեր: Նշված աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 21,53 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրանյութերի նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ գրասեղանի վրայից հայտնաբերվել են կոնֆետի թղթերով քողարկված, մարիխուանային նմանվող 2 առանձնացված զանգվածներ, որոնց քաշը թղթերի հետ միասին կազմել է 20,84 գրամ։ Բացի այդ՝ զանգվածներից մեկում հայտնաբերվել է ևս մեկ փաթեթ, որում առկա է եղել կոկաին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 0,69 գրամ։
Քաղաքացի Ս․Ե․-ն խոստովանել է, որ վերոնշյալ զանգվածները բերել է հիմնարկ կալանավորված անձ Գ․Ա․-ին փոխանցելու նպատակով։ Ս․Ե․-ն ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44