Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Վերակառուցման ևԶարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ սերտ համագործակցության արդյունքում ընդունել է տեղական ֆինանսական շուկաների կարգավորմանօրենքը և արժեթղթերի շուկաների մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերը: ՎԶԵԲ-ը ողջունում է այս որոշման ընդունումը ` գնահատելով դրա իրադարձային նշանակությունը:
Նոր օրենքը կարգավորում է գործարքների ածանցյալների կիրառելիության, հաշվանցումային գործարքների, լուծարման հետ կապված հաշվանցումների ևֆինանսականապահովության հետ կապված հարցեր: Ավելի քան 17 օրենքներում փոփոխություններ ենմտցվել, ինչպես նաև ավելի քան 15 նոր կարգավորումներ ենառաջարկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսականօրենսդրության մեջ ` այդ թվում արժեթղթերի գծով վերջնահաշվարկին առնչվող կարգավորումները:
ՎԶԵԲ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին ` օրենսդրականփաթեթի մշակման համար: Իրավականայս բարեփոխումը իրականացվել է ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմանդրամի կողմիցֆինանսավորված փորձագետների և Կենտրոնական բանկիհամագործակցության արդյունքում: Միջազգային փոխանակման ևածանցյալ գործիքների ասոցիացիան նույնպես համակարգել է նախագիծը և աջակցել դրաիրականացման հարցում:
Այս առիթով ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը նշեց. «Այս որոշումը իրավամբ իրադարձայիննշանակություն ունի Հայաստանում տեղիունեցող բարեփոխումների ոլորտում և հաստատում է, որ պետությունը պատրաստ էդյուրացնել իր կապիտալի շուկաների հետագա զարգացման գործընթացը: Սաառաջին քայլն է, որը կնպաստի Հայաստանումներդրումային կլիմայի բարելավմանը: Մենք շնորհակալ ենք Կենտրոնական բանկին արդյունավետհամագործակցությանհամար և անհամբերությամբ սպասում ենք այլ նախաձեռնությունների շրջանակում հետագա համագործակցությանը»:
Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն ավելացրեց. «Շատ շնորհակալ ենք ՎԶԵԲ-ին այսպիսիկարևոր նշանակություն ունեցողօրենսդրական փաթեթի հարցում ցուցաբերած փորձագիտական աջակցության և փորձիփոխանցման համար: Այսպիսով, համապատասխան պայմաններ ստեղծելուարդյունքում մենք մի մեծ քայլ ենք կատարում մերտնտեսության մեջ, ինչը կբերի զարգացման առավել բարձր մակարդակի: Հայաստանը ձեռնարկատիրության համար լավ հարթակ է, իսկ օրենսդիրների և իրավակարգավորումներ սահմանողների գործառույթը հենց առկա նախադրյալների իրականացման համար դաշտ ստեղծելն է»:
Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փաթեթը դռներ է բացում շրջապահման գործիքների համար` այդ թվում արտարժույթի և տոկոսադրույքի մասով, ինչպես նաև հնարավորություն է տալիս բանկերին և կորպորատիվ ընկերություններին պատշաճ կերպով վերահսկել ռիսկերը: Սա մի մեծ քայլ է, որը թույլ կտա ներգրավել ներդրողների ` այդ թվում ՎԶԵԲ-ին:
ՎԶԵԲ-ը սերտորեն համագործակցել է Կենտրոնական բանկի հետ երկրում կապիտալի շուկաների գործունեությունը բարելավելու, տեղական կապիտալի շուկայի դիրքերը ամրապնդելու և տեղական արժույթով վարկավորման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Նոր օրենքը կնպաստի Հայաստանում ածանցյալ գործիքների շուկայի զարգացմանը: Տեղական արժույթների և կապիտալի շուկաների նախաձեռնության շրջանակում ՎԶԵԲ-ը Վրաստանում, Ուկրաինայում և Մարոկկոյում աշխատում է նմանատիպ նախագծերի վրա:
Այս տարի նաև երկարաձգվել է ՎԶԵԲ-ի Փոքր և Միջին բիզնեսի Տեղական արժույթով իրականացվող ծրագրի տևողությունը: Ծրագիրն առաջարկում է Փոքր և Միջին բիզնեսին տեղական արժույթով վարկավորում: Մատչելի ֆինանսավորման հնարավորություն ստանալու դիմաց Հայաստանը պարտավորվել է իրականացնել շարունակական բարեփոխումներ ` ուղղված տեղական արժույթի և կապիտալի շուկաների դիրքերը բարելավելուն և ամրապնդելուն:
Հայաստանում ՎԶԵԲ-ը հանդիսանում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող, որը թվով 153 նախագծերով ներդրել է ավելի քան 1.1 միլիարդ եվրո Հայաստանի ֆինանսական, էներգետիկ և կորպորատիվ ոլորտներում, որից 88 տոկոսը մասնավոր հատվածում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22