«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին: Լույս ու փայլով... Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի՞նչ է եղել, որ... Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ. դե, նրանք ինչի համար եկել էին իշխանության, մեծ «հաջողությամբ» կյանքի են կոչում: Խնդիրը համընդհանուր տրամադրություններն են: Չէ, լուրջ, դուք ինչ-որ տեղ կամ ինչ-որ բանից նկատո՞ւմ եք, որ ծանրագույն կորուստներ կրած երկրում եք ու հայրենիքի մի հսկայական ու առանցքային հատվածը թշնամուն տրված ժողովրդի մեջ: Ինչի՞ց է դա նկատվում: Ինչ-որ բան է եղե՞լ... Մարդիկ ինչերից են խոսում, ինչ «դարդուցավ» ունեն, ինչ են զրուցում, ինչի մասին են մտածում կամ ինչից են մտահոգված: Տարբերություն, ի դեպ, չկա. լինի թշնամու նշանառության տակ դրված, վերստին սահմանամերձ դարձած բնակավայրո՞ւմ, որ ամեն օր Փաշինյանի «խաղաղության օրակարգը» իրենց մաշկի վրա են զգում, թե՞, ասենք, Երևանի ոստիկանապատված կենտրոնում: Նախօրեին մի օգտատեր ֆեյսբուքում թվարկել էր, ինչպես նախկինում կասեին, «ստեղծագործական մտավորականության» մի ամբողջ շարք ներկայացուցիչների անուն-ազգանուններ: Ճանաչելի, եթե ոչ հանրաճանաչ դեմքերի անուններ էին: Ու միանգամայն արդարացի հանդիմանել էր, թե ինչո՞ւ, օրինակ՝ այդ անձինք, որոնք նախկինում շատ ավելի փոքրամասշտաբ խնդիրներով հանրային ակտիվություն էին դրսևորում, հիմա լուռ են: Ճիշտ է ասում: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. կներեք, իսկ ո՞վ է աղմկում, որ «հայ հայտնիներն» էլ պապանձվել են: Ո՞վ է ծպտուն հանում: Եթե վաղը ոչ մի թերթ չտպվի, ոչ մի լրատվական կայք չգործի, ֆեյսբուքն էլ անջատեն, ապա իշխանության համար իդեալական միջավայր կձևավորվի, քանզի արդեն ընդհանրապես ոչ մի ձայն չի լսվի: Ի՞նչ է եղել, որ... Աստծո սիրույն, միայն թե չասեք, թե «ժողովուրդը շոկի մեջ է», «մարդիկ ցնցումը չեն հաղթահարել»: Լավ, էլի: Իբր այդ ե՞րբ էին ցնցվել, որ մի հատ էլ ցնցումը չեն հաղթահարել: Այդ որտե՞ղ, այդ ինչի՞ց երևաց այդ «ցնցվելը»: Այ, միակ ու իրական «ցնցումը» լինելու է մի քանի օրից, երբ սկսվի «Նոր տարվա առևտուրը»՝ ինքնամոռաց և համընդգրկուն: Չէ, մենք անընդհատ սգի մեջ լինելու կոչ չենք անում, կյանքը կանգնեցնելու կոչ չենք անում, բայց հնարավո՞ր է այսքան «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» լինել: Հնարավո՞ր է այսպես արագ մոռանալ այն ամենն, ինչ պատուհասել է մեզ, չգիտակցել այն ամենն, ինչ կարող է սպառնալ մեզ: Ու ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03