Հարավային Կորեայում իշխանության չարաշահման շուրջ սկանդալի գլխավոր մասնակիցը՝ Չհվե Սուն Սիլը, երկրի քաղաքացիներից ներողություն է խնդրել իր գործողությունների համար: Այս մասին նա հայտարարել է Սեուլի դատախազության մոտ հավաքված լրագրողներին, ուր նրան կանչել էին հարցաքննության:
«Շատ եմ ցավում: Ես աններելի արարք եմ կատարել»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Հարավային Կորեայի նախագահ Փաք Կըն Հեի մտերիմ ընկերուհին վերջերս է վերադարձել Եվրոպայից: Նրա փաստաբանի խոսքով՝ «Չհվեն Կորեա է վերադարձել՝ հետաքննության հետ համագործակցելու համար»:
Նախագահի ընկերուհուն մեղադրում են իր ազդեցությունն օգտագործելու համար, որպեսզի հարավկորեական խոշոր կորպորացիաները միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարեն իր հետ կապված Mir եւ K-Sports հիմնադրամներին:
Մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ հիմնադրամները 53 ընկերություններից 72 մլն դոլար են ստացել, որոնց մի մասը, իբր, Չհվե Սուն Սիլն օգտագործել է արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու եւ իր դստեր ուսման համար վճարելու նպատակով: Բացի այդ, նրան մեղադրում են 250 հազար եվրոյի վարկ ստանալիս խարդախության համար:
Հարավկորեական առաջնորդ Փաք Կըն Հեին էլ մեղադրում են այն բանում, որ ընկերուհուն թույլատրել է միջամտել պետական գործերին: Նախագահը, ըստ տեղեկությունների, նրան կարեւոր եւ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել, նաեւ իր ելույթների տեքստերը՝ թույլատրելով դրանցում շտկումներ կատարել:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55