ԵՄ-ն անդամ պետություններին տրամադրել է հիմք Ուկրաինային անվտանգության ոլորտում երկարաժամկետ պարտավորություններ տրամադրելու համար, ներառյալ երկարաժամկետ ռազմական աջակցության մեխանիզմը։ Փաստաթղթի նախագիծը, որին ծանոթացել է Bloomberg-ը, քննարկվելու է այս շաբաթ ԵՄ դեսպանների եւ միության ղեկավարների կողմից։ «Մեծ յոթնյակի» անդամները ՆԱՏՕ գագաթաժողովում այս տարեսկզբին պայմանավորվել են Ուկրաինայի հետ երկկողմ երաշխիքների հավաքածուի մասին, որոնք ուղղվելու են ապագա «ռուսական ագրեսիայի» զսպմանը։ Ուկրաինան իր կողմից պարտավորվել է շարունակել բարեփոխումների շարքը, այդ թվում իրավապահ եւ դատական համակարգում, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորներում։ ԵՄ շրջանակային ծրագիրը ուղղված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ ներառում է.
«Ուկրաինա ռազմական տեխնիկայի մատակարարման կանխատեսելի, արդյունավետ, կայուն եւ երկարաժամկետ մեխանիզմ», որը կմոբիլիզացնի եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը, Ուկրաինայի զինված ուժերի ուսուցանումը, Ուկրաինական պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցության ընդլայնում՝ հզորությունների ավելացման եւ չափորոշիչների համաձայնեցման համար, Կիբեր- եւ հիբրիդային սպառնալիքներին, ինչպես նաեւ ապատեղեկատվությանը Ուկրաինայի դիմակայելու կարողության ամրապնդում, Ականազերծման ջանքերում աջակցություն Ուկրաինային, Օգնություն Ուկրաինային բարեփոխումների ծրագրում, Աջակցություն երկրի էներգետիկ անցմանը եւ միջուկային անվտանգության ջանքերին, Հետախուզական տվյալների եւ արբանյակային լուսանկարների փոխանակում։ Փաստաթղթում նշվել է, որ զենքի մատակարարումների աջակցությունը նախկինի պես կտրամադրվի այսպես կոչված Խաղաղության եվրոպական ֆոնդի միջոցով, մեխանիզմ, որը փոխհատուցում է անդամ պետություններին այն, ինչը նրանք մատակարարում են Ուկրաինա։ Բայց չորս տարում 20 մլրդ եվոր հատկացնելու ԵՄ սկզբնական պլանը կարող է ձախողվել, քանի որ որոշ անդամ պետություններ, այդ թվում Գերմանիան, չեն կարողացել պայմանավորվել պայմանների մասին։ Ակնկալվում է 5 մլրդ եվրոյի հատկացում, նշել է եվրոպացի դիվանագետը։ ԵՄ ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովում կքննարկեն Եվրահանձնաժողովի առաջարկները՝ պաշտոնապես սկսելու Ուկրաինայի անդամակցության բանակցությունները։ Բացի այդ, Հունգարիան եւս արգելափակում է աջակցության հոսքերը, քանի որ ցանկանում է, որ ԵՄ-ն սկզբում քննարկի իր ընդհանուր ռազմավարությունը Ուկրաինայի հարցում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58