Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը հայտարարել է, որ չորեքշաբթի Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ։ «Համատեղ հանդիպման արդյունքում հաստատվել և ստորագրվել են մոտ 20 փաստաթուղթ ՝ քաղաքական և ռազմաքաղաքական, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին և անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու բնագավառում։ Ցանկանում եմ նշել երկու կարևոր փաստաթուղթ»,-լրագրողներին ասել է Ալեյնիկը՝ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:
Նրա խոսքով, «առաջին փաստաթուղթը ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունն է եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի ներկա ռազմաքաղաքական իրավիճակում»։ «Երկրորդ փաստաթուղթը ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի համատեղ որոշումն է ՀԱՊԿ-ի անդամ երկրների լրացուցիչ միջոցառումների ցանկի վերաբերյալ, որոնք ուղղված են ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանը, և այս հարցը կարևորվում է վիրտուալ տարածքում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում»,-ասել է բելառուս նախարարը։ Նա հավելել է, որ հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել մի շարք փաստաթղթերի նախագծերի շուրջ, որոնք ուղղված են կազմակերպության ամրապնդմանը և անդամ երկրների անվտանգության բարձրացմանը։ «Դրանք կառաջարկվեն պետությունների ղեկավարների քննարկմանը Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը տեղի կունենա վաղը Մինսկում»,-ասել է Ալեյնիկը։
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15