«Դեպքին տեղյակ եմ, պարեկները ձերբակալել են քաղաքացու, բնականաբար՝ իրավաչափ նպատակներով»,-կառավարության դիմաց լրագրողներին հայտնեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Փոխնախարարի ներկայացմամբ՝ քանի որ դեպքը տեղի է ունեցել բակում, պարեկներին է մոտեցել քաղաքացու հայրը և նրան ներկայացրել են, թե ինչ նպատակով է ձերբակալվում որդին: Տղային հասցրել են բաժին, հայրը բարձրացել է տուն, հետո բաժնում արդեն քաղաքացին տեղեկացել է, որ հայրը տանը մահացել է:
«Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում դեպքի մանրամասներն ամբողջովին ուսումնասիրվել են, այդ թվում՝ պարեկների կրծքին ամրացված տեսախցիկենրի ձայնագրությունները և դրանով պարեկային ծառայողների կողմից որևէ խախտում չի արձանագրվել»,-հայտարարեց փոխնախարարը: Նա ասաց, որ ճիշտ չէ այն տեղեկատվությունը, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը և նրանք որևէ միջամտություն չեն ցուցաբերել և, որ կարող են նաև հանրությանը տեսաձայնագրությունները տրամադրել: Պատասխանելով ձերբակալման պատճառների մասին հարցին՝ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ քաղաքացին չի ենթարկվել պարեկների օրինաչափ պահանջին և հետագայում որպես հարկադրանքի միջոց կիրառվել է ձերբակալությունը: Փոխնախարարը չպատասխանեց հարցին, թե արդյոք գույքահարկ չվճարելու համար են քաղաքացուն ձերբակալել :
Աղբյուր` Panorama.am
11:14
10:56
10:48
10:27
10:12
09:56
09:45
09:33
09:16
09:02
17:58
17:44
17:33
17:15
16:55
15:37
15:22
15:04
14:36
14:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15