ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրատռուղար Տիգրան Աբրահամյանը։
«Գլխավոր խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունի. բնական է, որ տարբեր թեմաների վերաբերյալ կարող է դիրքորոշումների տարբերություն լինել։ Իրավիճակային բարդությունն այն է, որ հայաստանյան իշխանությունը այս ամենն անընդհատ սրում է, տանում բախումների և փորձում այնպիսի կետի հասցնել, որից այն կողմ` նախկին հարաբերություններին վերադառնալն այլևս անհնար կլինի: Ինքս մեծ թվով չստացված հարցեր ունեմ` այս կամ այն իրավիճակում ՌԴ-ի գործելու/չգործելու վերաբերյալ, սակայն ցանկացած հայտարարություն անելիս կամ որոշում կայացնելիս պետք է հիշել, որ ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Մի կարևոր հանգամանք էլ. շատ ժամանակ վերլուծություններն ու քաղաքական գնահատականները հենվում են իրավիճակային գործոնների վրա, սակայն հիմքը 2018 թվականի փաշինյանական արտաքին քաղաքական կուրսն է, որի կենտրոնում ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակի կտրուկ իջեցումն էր, որն էլ իր հետ բազմաթիվ ծանր հետևանքներ բերեց: ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել, բայց դա չի կարող տեղի ունենալ այս իշխանության պայմաններում, որովհետև ո´չ ցանկություն ունեն, ո´չ կամք, առավել ևս, որ գաղափարական առումով լրիվ այլ տրամաբանության մեջ են»,- գրել է նա։
12:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
08:09
21:38
21:01
18:59
18:27
17:04
16:44
16:18
16:02
14:36
13:33
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03