«Վերջին տարիներին մենք իրականում ապրում ենք քաոսի և իրավական ամենաթողության պայմաններում»,- Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, իշխող վարչախումը, որը, ցավոք, այսօր ներկայացված չէ այս դահլիճում, թեև առերևույթ իշխանության է ժողովրդավարական ճանապարհով, սակայն իր գործողություններով շարունակաբար այդ ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում. «Կլինի դա իշխանության տարանջատման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության, թե նմանատիպ այլ հարցերում, ամենուր գործող իշխանությունը փորձում է վեր դասել իրեն սահմանադրությունից և օրենքներից և իր կամքը պարտադրել մեր պետությանն ու քաղաքացիներին, ըստ էության, իրեն փոխարինելով պետության հետ։
Այստեղ առավել աղետալին Սահմանադրության բուն հիմքերի և մեր անկախության հռչակագրում ամրագրած հիմնարար ազգային նպատակների շարունակական ոտնահարումն է, ներառյալ ողջ հայության ազգային պետության կառուցման, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում»։
Չալաբյանի խոսքով, իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր ձախողումները, ըստ էության, հրաժարվել է մեր անկախության և սահմանադրական կարգի այս հիմնաքարերից՝ չունենալով սակայն դրա ոչ հանրային մանդատը, փաստացի, բռնանալով սեփական քաղաքացիների հավաքական քաղաքական կամքի վրա, ներառյալ նաև այն քաղաքացիների, որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար։
«Արդյունքում այսօր ունենք իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականությունը բերել է Արցախի հայաթափմանը, տասնամյակներով ձևավորած պետական կառույցի փաստացի կազմալուծմանը։
Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պրակտիկորեն մոռացության է մատնված ՀՀ կողմից, բազաթիվ սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան արգելված է, իսկ հայաստանաբնակ բազմաթիվ գործիչներն էլ հայտնվել են բանտերում այս նույն օրակարգի համար պայքարելու համար։
Ավելին՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի տարբեր հատվածներ այսօր օկուպացված են, դրանք ազատագրելու սեփական սահմանադրական պարտքը կատարելու փոխարեն այս իշխանությունը շարունակում է խոսել նոր տարածքային զիջումներից, որպեսզի երկիրը վերածի ինչ-որ անհասկանալի «խաղաղության» խաչմերուկի»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ այս իշխանությունը գործում է պարադոսքալ մի կանխավարկածից ելնելով, որ մեր քաղաքացիներն ամեն բանի կարող են համակերպվել։
«Ցավն ու վիշտը, իսկապես, շատերին կարող է մատնել հուսալքության, բայց շատերիս համար էլ դառնում է լրացուցիչ խթան ոքի կանգնելու, իրար թև ու թիկունք դառնալու, էլ ավելի մեծ վճռականությամբ պայքարելու, մեր ազգային արժանապատվության և մարդկային իրավունքների համար։ Հենց այդ նպատակով ենք ասպարեզ բերել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը։
Մենք այս նախաձեռնությամբ ուզում ենք հստակ պատասխանատվություն սահմանել մեր Սահմանադրությունը ոտնահարելու, հանուն սեփական իշխանության հայրենիքը ուրանալու, նախորդ սերունդների արյունով և քրտինքով ստեղծածն ու պահածը թեթևամտորեն թշնամուն նվիրաբերելու համար»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58