Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՍամվել Ավետիքյանի, նպատակն է` համատեղ քննարկել մտահոգող խնդիրներն ու իրազեկել կառավարության ծրագրով նախատեսվող փոփոխությունները: ՊԵԿ-բիզնես երկխոսության նոր ձևաչափի մեկնարկը տրված է: Խնդրահարույց են շարունակում մնալ ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները: Ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ մեծ ուշադրություն է դարձվելու գործարքի գնի մեթոդին: «Միշտ չէ, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջները: Եվ հակառակը՝ նաև ռիսկային երկրներից կարող են ներկրվել օրենսդրությանը համապատասխանող փաստաթղթերով ապրանքներ»,-նկատել է Սամվել Ավետիքյանը: Այդ ուղղությամբ, ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, փոփոխությունները մեկնարկել են, դեռ անելիքներ կան ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային մարմնի համար: Նրա դիտարկմամբ՝ բիզնեսի կողմից ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու համար իրականացվելու է արդյունավետ հետբացթողումային հսկողություն: ՊԵԿ-ում վստահեցնում են, որ օրինապահ և ոչ օրինապահ բիզնեսի նկատմամբ կլինի տարբերակված մոտեցում: «Ինչպես ՀՀ վարչապետը և ՊԵԿ նախագահը նշեցին, կձևավորվեն բարեխիղճ հարկ վճարողների ցանկեր, որոնց համար կլինեն պարզեցված գործընթացներ: Կկրճատվի ձևակերպումների ժամանակահատվածը, գործառույթների մի մասը կիրականացվի մաքսատներում»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը:Բարեխիղճ տնտեսվարողների համար առաջիկայում նաև այլ նորամուծություններ են սպասվում. կգործարկվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը: «Այն փոխադարձ վստահության վրա հիմնված համակարգ է,որը նպատակ ունի խրախուսել, դյուրինացնել և ավելի արտոնյալ պայմաններ ապահովել բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար»,-նշել էՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:Բարեփոխումների արդյունքն առաջինը զգում, գնահատում է հասցեատերը և ակնկալում շարունակականություն: ՊԵԿ-ն առաջիկայում ժամանակացույց կառաջարկի խորհրդատվության համար, ցանկացողները կարող են նախապես հերթագրվել, ինչպես նաև գրավոր կամ բանավոր փոխանցել հուզող հարցերը: «Այսուհետ ցանկացած պահանջ, ցանկացած խնդիր դառնալու է քննարկման առարկա և լուծումները տրվելու են շատ արագ»,-հավաստիացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47