«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է շարունակական դարձնել, Արցախի էջը փակ չէ»,- Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արդյունքում հակամատությունն ավելի է խորացել և Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխան տա այն ցեղասպանության համար, որ իրագործեց Արցախի ժողովրդի նկատմամբ՝ ցեղասպանություն տեղահանմամբ և էթնիկ զտումներով։
Ըստ քաղաքական գործչի, Արցախի սուբյեկտայնությունը պետք է միաժամանակ պահպանվի բոլոր ինստիտուտներով և հատկապես ժողովրդի համար համապատասխան պայմանների ապահովմամբ, ընդորում ոչ միայն Հայաստանում իր բոլոր պահանջներով, այլ նաև հետվերադարձի բոլոր պահանջներով։
«Այսինքն, այնպիսի պայմաններ են պետք, որոնք կապահովեն Արցախի քաղաքացիների՝ իրենց իսկ պատմական տարածքում ապրելու, անվտանգ արարելու և զարգանալու իրավունքը, որովհետև իրենք տերն են այդ հողի, տարածաշրջանի և Արցախն ինքնորոշվել է ԽՍՀՄ փլուզմից հետո այնպես, ինչպես մնացած 15 պետությունները հավասարապես»,- ասաց Օհանյանը։
Նա ընդգծեց նաև, որ Արցախը եղել է սահմանապահ ՀՀ և հայ ժողովրդի համար։
«Եթե Արցախի սուբյեկտայնությունը, ինքնորոշումը պահպանվում է, ապա հակամարտության վերաբերյալ ընդունելի կամ ընդունված ձևաչափով բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Սրանով էլ հիմնավորվում է, որ Արցախի ապագայի համար պետք է ձևավորվեն ազգային և միջազգային երաշխիքներ։ Այդ ռազամավարության մշակողը պետք է լինեն Արցախի ու Հայաստանի իշխանությունները, հապաղելն այստեղ անընդունելի է, կարող է կործանարար լինել։
Իսկ եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվում են այդ ռազմավարության մշակումից, սա ևս մեկ անգամ փաստում է, որ իրենք հրաժարվում են բոլոր այն խոստումներից, որոնք իրենք տվել են»,- ասաց Ս.Օհանյանը։
Նրա խոսքով, այն իշխանությունը, որը բերել և Հայաստանն ու Արցախը հասցրել է այս վիճակին, պետք է փոխել, այլընտրանք չկա, իսկ դրա համար պետք է հավաքական կամք, ուժերի գեներացում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր խորհրդարանական լսումներ «Հայաքվե» նախաձեռնության օրինագծի հարցով։ Օրինագծի նպատակն է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելը։
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02