Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Երևանն այսօր տարբեր նախագծեր է իրականացնում ԵՄ կառույցների հետ, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները: Անդրադառնալով ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:
Շնորհավորելով Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունն առաջնահերթություն է Եվրոպական միության համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը: Որպես գործակցության նոր ուղղություններ՝ կողմերը կարևորել են երթևեկության կազմակերպմանը, Էկոլոգիապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմի ավելացմանը, համայնքային ոստիկանության համակարգի ներդրմանն ու քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված նախագծերի կյանքի կոչումը: Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ որոշ ծրագրերի մասով համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել՝ Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ»:
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44