ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ անձանցից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք: Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի վարորդական իրավունք տրամադրելու դեպքում կազմել է 380.000-ից 500.000 ՀՀ դրամ:
Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ 2023թ. օգոստոսի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Գ. Հ.-ի օժանդակությամբ, ՃՈ տեսուչ Վ. Հ.-ն վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ձևականորեն ընդունել է տեսական և գործնական քննություններ, վերջիններիս հուշել ինչպես տեսական գիտելիքների ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, այնպես էլ գործնական քննության ընթացքում պահանջվող գործողությունները և դրական գնահատել բավարար գիտելիքներ չունեցող վարորդի թեկնածուներին, որի դիմաց վերջիններից ստացել է տարբեր չափերի կաշառք:
Արդյունքում՝ վարորդական վկայականի համար դիմած՝ տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ:
15 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած Ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձը՝ Վ. Հ.-ն ու վերջինիս օժանդակած անձը ձերբակալվել են:
ՃՈ տեսուչ Վ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս օժանդակած Գ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ. Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55