Ընթանում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ պայքարը, ինչն իհարկե ավարտվելու է իշխանության` Արևմուտքի հաղթանակով
26.11.23 | 12:24
Հայաստանում տևական ժամանակ է, ինչ ընթանում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ պայքարը, ինչն իհարկե ավարտվելու է իշխանության` Արևմուտքի հաղթանակով։
Եթե ընդամենը մեկ դասագիրք ի վիճակի չենք փոխել Հայաստանում, ապա ի վիճակի չենք փոխել ոչինչ, բացի մեկ բանից։
Այդ մեկ բանը արտաքին քաղաքական կողմնորոշումն է, որը մարդկանց գլխում է և կախված է միայն իրենցից։
Սակայն իրենց ընդդիմադիր հռչակած Հայաստանի քաղաքական ուժերն ու գործիչներն իրենց ընտրազանգվածին և համախոհներին շարունակում են համոզել, որ ճիշտը բազմավեկտոր, կոմպլեմենտար, բալանսավորված, <<և...և>> քաղաքականություն վարելն է Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Նման մոտեցումը ձեռնտու է միայն Արևմուտքին, ով օգտվելով դրանից ագրեսիվ ձևով մտել է մեր տուն և քանդում է այն ներսից։
Եվ միայն Ռուսաստանն է, ում համար անընդունելի է ուրիշի տուն մտնելը և նրան ապրելակերպ թելադրելը։ Հետևաբար, Հայաստանը ինքնիշխան կարող է լինել, ունենալով միայն ռուսական արտաքին քաղաքական կողմնորոշում։ Մյուս բոլոր տեսակի կողմնորոշումները Արևմուտքի օգտին են և Հայաստանի դեմ։
Հակառակ դեպքում, անվերջ և հուսահատ պայքարի փորձեր են լինելու ամեն մի ստորակետի համար, որոնք դատապարտված են լինելու ջախջախիչ պարտության։