Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց Երևանի նոր կոմունիկացիաներ ստեղծելիս նախագծային աշխատանքները մատակարար կազմակերպությունների հետ համաձայնեցնելու, իսկ ավարտական փուլում մատակարար կազմակերպությունների կողմից հաստատելու ուղղությամբ տարվող աշխատաքների մասին։ Նա հայտարարեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նախագծային լուծումը չի համապատասխանել բնության մեջ իրականությանը։
«Խոսքը վերաբերում է նախագծի անորակ լինելուն։ Բազմաթիվ են դեպքերը, երբ համաձայնեցումն իրականացվել է սկզբանական փուլում, սակայն շարունակություն չի ստացել։ «Քաղլույսի» տեղամասի պետերի հետ համաձայնեցվել է բակային տարածքների, այգիների նախագծերը, ստացել դիտողություններ, վերջնական փուլը չի հաստատվել։
Շատ դեպքերում մատակարար կազմակերպությունների կողմից նախանշված կոմունիկացիներն անտեսվել են նախածողների և փորձաքննության արդյունքում, տարվա ընթացքում ունեցել ենք նույնիսկ խայտառակ դեպքեր, երբ նախագիծն ամբողջությամբ չի համապատասխանել բնության մեջ իրականությանը և վերանախագծման խնդիր է դրվել»,- մանրամասնեց նա։
Որպես օրինակ նշեց, որ նախագծվում է մանկապարտեզ առանց հաշվի առնելու լրացուցիչ նոր հզորությունները, գազի նոր քանակը, հոսանքի նոր հզորությունը և դա բերում է բարդություններ։
«Այդ ամենն հարթվել է համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասաց Արեյանը։
Նա մի քանի առաջարկ արեց. «Տեխնիկական առաջադրանքներն անել բարձր որակի, չընդունել առաջարկին չհամապատասխանող նախագծերը։ Մենք ունենք բարձրորակ նախագծեր, բարձրորակ նախագծողներ։ Դա վերաբերում է ճարտարապետության քաղաքաշինության ոլորտում։ Բայց այս ոլորտում, շուկայում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ։ Ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա և ամբողջ անորակությունը, աշխատանքի հետագա բարդությունը գալիս է նախագծերի անորակությունից։ Մեր խնդրանք է՝ այդ նախագծերը չընդունվել»։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58