Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը երկրում մահապատժի վերականգնման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Բռնապետությանը վերադառնալուց հետո մահապատիժը պաշտոնական կիրառման մեջ դնելը վերջին ապացույցն է այն բանի, թե որքան է Էրդողանը հեռու Եվրամիության և Արևմուտքի արժեքներից: Այսօրվա Թուրքիան արևմտյան երկրների խիղճը հանգստացնելու համար ժողովրդավարության անվան տակ յուրատեսակ ժամանակակից բռնապետության է վերածվում»,- նշել է Օզդեմիրը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս հայտարարություն էր արել, որում ասել էր. «Մահապատիժը մոտ է, մի՛ անհանգստացեք, փառք Աստծո, մոտ է: Մեր կառավարությունը դա կբերի խորհրդարան: Ես հավատացած եմ, որ առաջարկը կանցնի խորհրդարանում, իսկ երբ գա ինձ մոտ, ես դրան հավանություն կտամ: Կարևոր չէ, թե Արևմուտքն ինչ է ասում, կարևոր է, թե իմ ժողովուրդն ինչ է ասում»:Ավելի վաղ Եվրոպայի խորհուրդն իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնման կապակցությամբ՝ նշելով, որ պատժի նման ձևն անհամատեղելի է ԵՄ-ի հետ անդամակցությանը։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44