Հայաստանում անցկացվեց աննախադեպ մասշտաբների մանկապատենական գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023», որի առաջին փուլին, մասնակցում էին ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի: Եզրափակիչ փուլ անցան 130 հայուհի, որոնք հնարավորություն ունեցան ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մրցույթն իրականություն դարձավ «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից՝ Սմբատ Հակոբյանի եւ Անի Մնացականյանի գաղափարով։ «Մասնակից բոլոր երեխաներն էլ արդեն հաղթող են, քանի որ յուրահատուկ են ու կարողացան իրենց ներկայացնել բեմում։ Նրանք առանձնացան իրենց հայուհի կերպարով, ինչը մենք կարևորում ենք ավելի, քան մոդելային ունակությունները։ Նման մրցույթները նոր հնարավորություններ եւ մասշտաբներ են ենթադրում մասնակիցների համար»,-նշեց Անի Մնացականյանը։
Երեք տարիքային խմբում բոլոր մասնակիցներն էլ արժանացան որոշակի մրցանակների, իսկ յոթ հոգանոց պրոֆեսիոնալ ժյուրին` «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի գլխավորությամբ, ամեն տարիքային խմբում ընտրեց երկու հաղթողի։ Մեծեր Գլխավոր մրցանակակիր-Պողոսյան Արփինե -17տարեկան, Շիրակի մարզ, գյուղ Ողջի: 2րդ մրցանակակիր- Կարապետյան Նանար- 15տ, Սյունիքի մարզ, ք. Գորիս Միջիններ 2րդ տեղ Ղարախանյան Մանուշ- 12տ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան 1ին տեղ Ադամյան Մարի - 13տ, ք. Երևան Փոքրեր 1-ին Եփրեմյան Սառա- 8տ, Արմավիրի մարզ, գ. Արգավանդ:
2-րդ Միքայելյան Մարիամ- 8տ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան: Մեծահասակների խմբում հաղթողը որպես մրցանակ ստացավ ավտոմեքենա, իսկ մյուս հաղթողները դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։ «Երիտասարդ Հայուհի» մրցույթը կրելու է շարունակական բնույթ՝ իր շուրջը համախբելով Հայաստանի գեղեցիկ ու տաղանդավոր երեխաներին։ Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել նախ մարզային մրցույթ, որից հետո արդեն հանրապետական փուլ։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58