ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառմամբ անդրադրաձել է երեկ ճեպազրույցի ժամանակ իր հնչեցրած հայտարարությանն ու դրան հաջորդած մեկնաբանություններին.
«Լրատվականներից մեկի մեկնաբանություններն եմ կարդում իմ երեկվա ճեպազրույցի այն հատվածի տակ, ուր ասել եմ, որ գալու է ժամանակ, որ հայերը և ադրբեջանցիները ապրեն իրար կողքի: Պարզ է, որ մի նոր բան չի ասվել և բացահայտում չկա նրա մեջ, որ երկու հարևան պետության գոյատևման լավագույն տարբերակը խաղաղ ապրելն է և առևտուր անելը: Երկարատև արյունալի պատերազմներից հետո խաղաղ ապրելու օրինակները շատ են, իսկ այլընտրանք ուղղակի չկա:
Բայց, արի ու տես, մեկնաբանություններն այլ բանի մասին էին: Բովանդակալից ոչինչ չկար, զուտ վիրավորանքներ և հուզմունք: Փորձեցի հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, որոնք այդքան սրտացավ են և չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, և ոչ մի զարմանալի բան չբացահայտվեց:
Եթե մի կողմ դնենք անիծող երիտասարդ մայրերին, քաղաքականությամբ զբաղվող վիզաժ-մակիաժ-տատուաժ անող տիկնանց, պարզվում է՝ նրանց մեծ մասը բնակվում է ՌԴ-ում, և օրինակ՝ Ստավրոպոլ քաղաքից ինքը չի ցանկանում, որ հայերը ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, և թեկուզ գրում է ռուսատառ, բայց իր պատկերացմամբ հայերեն, հաճախ նույնիսկ գերազանց ռուսերենի և հայերենի տիրապետումը չի օգնում լիարժեք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել այդ հայորդին: Մի փոքր մաս էլ բնակվում է ԱՄՆ-ում, և, բնական է, նույնպես չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի և անընդունելի է համարում իմ ասածը:
Հետաքրքիր մի տեսակ էլ կա, որ աչքի է ընկնում հայհոյանքների շքեղությամբ, և վստահ կարող եմ ասել, թե որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից և այդքան արագ էլ անհետանում են, երբ փորձում ես կապ հաստատել և հասկանալ, թե ինչն է այդքան զայրացրել Ստավրոպոլում ապրող, իր էջում Հիսուսի և զենքի նկարներ տեղադրող և մեքենայի սպիդոմետրը վիդեո նկարած այդ հայրենասեր երիտասարդ հայորդուն:
Բայց չկարծեք, թե բողոքում եմ կամ նեղսրտում, պարզ է, որ հանրային մարդը, քաղաքական գործիչը կարող է և պետք է քննադատվի, այն էլ մեր ժամանակներում, երբ նույնիսկ իրենց թոռների և մազերի սանրվածքների շքերթով փայլող կանայք չեն խորշում վերջին հայհոյանքները տալ և լսել:
Հակառակը, թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից՝ վերցնեն իրենց ընտանիքներին և վերջապես վերադառնան Հայաստանում ապրելու»։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:09 08.11.25
14:03 08.11.25
09:33 07.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01