«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է, ինչը սպասելի էր՝ հաշվի առնելով բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքրացող նպաստումը ՏԱՑ-ին: Վերջին ամիսներին (բացի օգոստոսից) ՏԱՑ-ի ամսական աճերը կայունացել են 6%-ի շուրջ, ինչի արդյունքում կուտակային աճի տեմպը նույնպես նվազում է և հունվար-հոկտեմբերին կազմել է 9.2%: Բազայի էֆեկտի ազդեցությունից ելնելով՝ հետագա ամիսներին ՏԱՑ-ի կուտակային ցուցանիշը կշարունակի նվազել, քանի որ ամսական աճի ցուցանիշները կձևավորվեն ցածր մակարդակում: Արդյունաբերության ոլորտի մտահոգիչ զարգացումները շարունակվում են արդեն բավական երկար ժամանակահատված, ինչը նշանակում է, որ ոլորտում առկա են էական խնդիրներ: Արդյունաբերության ոլորտում արդեն շուրջ 6 ամիս շարունակ գրանցվում են բավական ցածր աճի կամ անկման ցուցանիշներ: Ընդ որում, վերջին ամիսներին անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլ նաև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Սա մի կողմից՝ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով (որոշ հանքավայրերի չաշխատելով և պղնձի միջազգային գների նվազմամբ), մյուս կողմից՝ փոխարժեքի արժևորման հետևանքով ՀՀ արտադրանքի մրցունակության նվազմամբ, ինչն ավելի արտահայտիչ է դառնում վերարտահանման աճի տեմպերի դանդաղման պայմաններում: Այդ իրավիճակը կարող է հանգեցնել տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայուն աճի հնարավորությունների նվազմանը: Ավելին, արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը նույնպես նվազում են, ինչը ևս ցուցիչ է ոլորտում ներդրումային ակտիվության նվազման մասին: Պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Թեև ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) աճել են բարձր տեմպով՝ 32.6%-ով, սակայն դրանց ծավալը դեռևս հեռու է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորվել էր իրականացնել 381.8 մլրդ դրամի (նույն ժամանակահատվածի ճշտված պլանն ավելի մեծ է և կազմում է 394.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ, մինչդեռ հունվար-հոկտեմբերին իրականացվել է պլանի ընդամենը շուրջ 70%-ը (իսկ ճշտված պլանի՝ 67.7%-ը), որը կազմում է 266.9 մլրդ դրամ: Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում: 2023թ. սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 97 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով տարեսկզբի և նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-սեպտեմբեր ամիսներին (2023թ. հոկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ հիմնականում պայմանավորված արտահոսքի աճով:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15