Ծառուկյանի նպատակը եղել ու մնում է մեկը՝ամեն գնով հասնել ժողովրդի բարեկեցությանը
31.10.16 | 18:24
-
-
Երևանի Խանջյան փողոցում այսօր տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված MultiWellnes սպորտային համալիրի բացումը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բացման արարողությունից առաջ պատասխանել է մի շարք լրագրողների հարցերին՝ տեղեկացնելով,որ կատարվել է 40 մլն. դոլարից ավելի ներդրում,որի արդյունքում ստեղծվել է 200 աշխատատեղ:
Անդրադառնալով իր քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ նշել է, որ ինքը քաղաքականություն մտել է, որ կարողանա օգտակար լինի, ոչ թե ժողովրդի հաշվին ապրի, այլ պիտանի լինի ազգին, երկրին, ժողովրդին և ավելացրել, որ եթե անհրաժեշտություն լինի նորից կվերադառնա քաղաքականություն:
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու անհրաժեշտությունը կար դեռ այն օրվանից, երբ նա լքեց քաղաքականությունը, քանզի այս մեկ ու կես տարվա ընթացքում, նույնսիկ մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր չեղավ լրացնել Գագիկ Ծառուկյանի թողած բացը:
Իսկ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ քաղաքականությունից դուրս գեթ մեկ վարկյան չվարանեց օգնելու մեր կարիքավոր հայրենակիցներին, մեկ վարկյան չդադարեց օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր խնդիրներ ունեին: Եվ երևի ե այդ է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողի սադրիչ հարցին պատասխանեց, որ ինքը երբեք չի դադարեցրել իր գործունեությունը, և այն ինչ անում էր մեր ժողովրդի համար քաղաքականության մեջ, անում է նաև դրանից դուրս:Իսկ երբ լրագրողին ասեց թե հենց մեկը ինքը պետք է իրեն խնդրի, որ նա վերադառնա, դա վերաբերում էր բոլորն նրանց, ովքեր հույս ունեն վաղվա հետ կապված, ովքեր հույս ունեն Հայաստանի ապագայի հետ կապված:
Հ.Գ. Լրագրողները սադրիչ և խառնակիչ հարցեր տալուց առաջ պետք է գիտակցեն, որ դաշտը կեղտոտելով նրանք ապականում են նաև այն դաշտը, որտեղ իրենց երեխաներն ու թոռներն են ապրելու, այ հենց դրա մասին էր խոսում Ծառուկյանը, այ հենց դա է ուզում արմատախիլ անել Ծառուկյանը: