ARM | RUS |

Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ. Շարմազանով

30.11.23 | 11:53

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․


«Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։ Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։ Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես եւ քեֆ-տոնակատարության մեջ էին, երբ Երեւանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» եւ «Շարմազանով-42» վերտառությամբ սեւ ժապավեններով։ Ի վերջո, մենք որեւէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ՝ մեզ մերժելու ու անիծելու։ Սա չի նշանակում, որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ-ն որեւէ մեղք չունի։ 2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների, բացթողումների ու մեղքի իր եւ մեր բաժնի մասին։ Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։ Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»։ Իսկ հիմա ամեն ինչ հերթով … 2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ 2018-ի ապրիլի 9-17-ը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։ 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ն պետք է ընտրեր վարչապետ։ 2018-ի ապրիլի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ազդարարեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու իր մտադրության մասին։ 2018-ի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատեց Կարապետյանի առաջարկն ու որոշեց հարցը քննարկել ՀՀԿ խորհրդի նիստում։ Հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկեց ՀՀԿ խորհրդին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց հաստատել այդ առաջարկը։ Դրանից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին։ Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ: Զուգահեռաբար փողոցում տեղի էին ունենում հակաիշխանական բողոքի գործողություններ։ Ապրիլի 21-ից սկսած՝ բողոքի ակցիաները նոր թափ ստացան ու դարձան խիստ բազմամարդ։ Թե՛ Արեւմուտքի եւ թե՛ ՌԴ պաշտոնյաները հրապարակավ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողություններն անվանում էին «ժողովրդավար» ու «Հայաստանի քաղաքացիների օրինական բողոքի գործողություններ»։ Իմ կարծիքով՝ երեւում էր աշխարհաքաղաքական կենտրոնների օժանդակող «ձեռքը»։ Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային հանդիպումը, որն ավարտվեց անարդյունք։ Տեսանելի էր «հեղափոխության առաջնորդի» ամեն գնով իշխանության գալու ու «կարմիր գծեր» հատելու մոլուցքը։ Նույն օրը՝ ապրիլի 22-ին, Փաշինյանն ու «Ելք»-ի մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին։ Հաջորդ առավոտյան՝ ապրիլի 23-ին, Երեւանի փողոցները հեղեղված էին բողոքավոր հազարավոր քաղաքացիներով, որոնք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջին միացան նաեւ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի զինվորները։ Գունավոր հեղափոխության սցենարը գործի էր դրված։ Իրավիճակը լարվում էր։ Ապրիլի 23-ի կեսօրից հետո բողոքի գործողությունները ողջունեցին ու «շարժմանը» միացան խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24 էր։ Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող թույլ տալ ողջ հայության համար այս համազգային ոգեկոչման օրը քաղաքացիական բախումներ։ Որպես իրադարձությունների անմիջական մասնակից, կարող եմ պնդել, որ վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի գործողություններն ու արյունալի բախման հնարավորությունն ապրիլի 23-ին հասել էին գագաթնակետին։ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին Սերժ Սարգսյանը խոսել է հրապարակային ու նշել, որ ապրիլի 23-ին զրույց է ունեցել 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այդ հարցազրուցից ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական ներկայացնել Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագարում։ Այդ պայմաններում էլ ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացնում է հրաժարականի դիմում։ Հրաժարականի լուրն իմանալուն պես, այսօրվա «ընդդիմադիրների» մեծամասնությունը «չաղ ու բախտավոր» էր, իսկ մի մասն էլ հրապարակներում մասնակցում էր «շամպայն» փարթիին։ Ձերբակալված պատգամավորներին ապրիլի 23-ին հանդիպում է Կարապետյանը։ Նույն օրը Փաշինյանն ու «Ելք»-ի պատգամավորներն ազատ են արձակվում։ Ապրիլի 24-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ։ ՀՀԿ նախագահը մեզ տեղեկացնում է,որ ստեղծված իրավիճակում առաջարկում է ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները պաշտպանում են Սերժ Սարգսյանի այդ առաջարկը։ ՀՀԿ նախագահն այդ հանդիպման ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին՝ հօգուտ Կարապետյանի, իսկ օրեր անց նույն առաջարկն արեց նաեւ հրապարակային։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ-ն լիազորում է Կարեն Կարապետյանին իշխանությունների անունից բանակցել Փաշինյանի հետ՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Բայց բանակցություններ տեղի չեն ունենում Փաշինյանի՝ նախապայմաններ առաջ քաշելու պատճառով։ Հաջորդ օրը տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ։ Իմ տպավորությամբ՝ այդ պահին ՀՀԿ թիմը պատրաստ էր Կարապետյանին ընտրել վարչապետ։ Բայց բողոքի գործողությունները չէին դադարում ու նոր թափ էին ստանում։ Փաշինյանը հայտարարում է՝ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։ Ապրիլի 27-28-ին տեղի են ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ, որտեղ պարոն Կարապետյանը հայտարարում է վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու որոշման մասին։ Իմ տպավորությամբ՝ Կարապետյանի չառաջադրվելը պայմանավորված էր քաղաքացիական բախումներից խուսափելով։ Դրանից հետո «Ելք» խմբակցությունը որոշեց մայիսի 1-ին ԱԺ նիստում վարչապետ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Ապրիլի 30-ին կեսօրից հետո ուղիղ եթերում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ, որտեղ մեր թիմն ի ցույց դրեց Փաշինյանի դիլետանտիզմն ու «բոբիկ» լինելը։ Ապրիլի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։ ՀՀԿ նախագահի առաջարկով որոշվեց միաձայն դեմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։ Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրելը հնարավորություն կտար ժամանակ շահել ու մայիսի 8-ի քվեարկության ժամանակ քվեարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուի օգտին։ Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունն ու Աղվան Վարդանյանը մերժեցին ընտրել Փաշինյանին վարչապետ։ Հայաստանը ողողվեց «3 միլիոնն ընդդեմ 55 դավաճան պատգամավորների» պաստառներով։ Նույն օրը սկսվեց քարոզչական տեռորը ՀՀԿ պատգամավորների ու Աղվան Վարդանյանի նկատմամբ։ Սկսվեց սեւ ժապավենների ու ՀՀԿ պատգամավորների «թաղումների» անասնական շքերթ։ Չնայած այդ ճնշմանը,Հանրապետականը մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլին։ Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն հնարավորություն տվեց մայիսի 8-ին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար։ Շրջանառվում էին տարբեր անուններ … Բայց որեէ նոր թեկնածու չառաջադրվեց։ Մայիսի 1-ից հետո Աժ պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Փաշինյանին առաջադրող պատգամավորները ներկայացնում էին, բացի Հանրապետականից ու Աղվան Վարդանյանից, մնացած 3 խմբակցություները։ Իրավիճակը լարվում էր, սահմանից անընդհատ ստացվում էին թշնամու ծանր տեխնիկայի եւ զինվորական մեծաքանակ ուժի կուտակումների մասին տեղեկություններ։ Արդեն գաղտնիք չէ, որ ադրբեջանական հարձակման վտանգը շատ իրական էր։ Այդ պայմաններում ՀՀԿ-ն ուներ երկու ճանապարհ. ապահովել անհրաժեշտ քանակի ձայներ մյուս 3 խմբակցությունների վստահությունն ունեցող վարչապետի թեկնածուին ընտրելու համար եւ 40 օր հետո գնալ արտահերթ ընտրությունների՝ երկրում հաստատելով անիշխանություն։ ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեմ էր Փաշինյանին վարչապետ ընտրելու գաղափարին եւ դրա մասին հայտարարում էր հրապարակային։ Միեւնույն ժամանակ կար գիտակցում, որ վարչապետ չընտրելն առնվազն 40 օրով քաոսի էր վերածելու Հայաստանը։ Հայաստանում 40 օր անիշխանություն ու բարդակ էր լինելու, իսկ թշնամու հարձակման դեպքում դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ երկրի համար։ Ընտրությունը քաոսի եւ պոպուլիստական իշխանություն ունենալու միջեւ էր։ Այդ պատճառով էլ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անհրաժեշտ մի քանի ձայն տվեց վարչապետ ընտրելու համար՝ պետությունը քաոսի չվերածելու ու ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։ Անիմաստ է այսօր խոսել՝ ի՞նչ կլիներ, եթե գնայինք 40-օրյա քաոսի ու արտահերթ ընտրությունների։ «Եթե»-ներով լուրջ դատողություն անելն անշնորհակալ գործ է։ Իսկ հիմա հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սերժ Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը։ Այդ մարազմի հեղինակներին ասեմ, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար պատասխանատվությունն ուրիշի վրա դնելու, ապա 2018-ի ապրիլի 9-ից՝ նախագահի ժամկետն ավարտելուց հետո, չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Բայց, դժբախտաբար, 2018-ին Հայաստանում առողջ տրամաբանությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին։ Ինչպես կասեր մի շատ համեստ, բայց իմաստուն հանրապետական՝ «մի ասեք մեր մասին ստեր, թե չէ ձեր մասին կարող եք ճշմարտությունն իմանալ»։ Մի բան ակնհայտ է. նիկոլիզմի «Կարթագենը» պետք է հեռացվի եւ վերջ»։


Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ...

15:25

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող շարունակվել.Հայ Սարգսյան

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող...

15:19

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա...

15:03

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ շփումը

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ...

14:54

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝ չլողացած զինվոր չունենք

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝...

14:35

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․...

13:49

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան Ավինյան

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան...

13:23

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու Ծաղկահովիտում

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու...

13:09

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է...

12:45

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում. Ավինյան

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում....

12:19

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում. ՀՀԿ

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին...

12:02

Գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիք (Տեսանյութ)

Գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիք...

11:48

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին և կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Նարեկ Կարապետյան

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին և կոչ է անում աջակցել «Ուժեղ...

11:26

Սպորտը դաստիարակում է կարգապահություն, նպատակասլացություն և պատասխանատվություն. Ժաննա Անդրեասյանի ուղերձը

Սպորտը դաստիարակում է կարգապահություն, նպատակասլացություն և պատասխանատվություն. Ժաննա Անդրեասյանի...

11:08

Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է

Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է

10:50

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել...

10:15

Հետո եկան հայրենիքի քոքը կրծողներն ու Արցախի դրոշի դեմ կռիվ տվող անհայրենիքները․․․

Հետո եկան հայրենիքի քոքը կրծողներն ու Արցախի դրոշի դեմ կռիվ տվող...

09:46

Այրվել է վագոն-տնակ

Այրվել է վագոն-տնակ

09:09

Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ. Պեսկով

Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ....

15:17

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց...

13:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44