«Իրավունք» թերթը գրում է.
«Ըստ որոշ տեղեկությունների Ռուսաստանի որոշ շրջանակներ լրջագույնս մտահոգվել են այն հարցով, որ մի շարք հայ իշխանավորներ ու գործարարներ, ունենալով մեծ բիզնեսներ Ռուսաստանում, զբաղված են հակառուսական ակտիվ քարոզչությամբ: Այդպիսի ամենակառկառուն դեմքերից մեկը Գագիկ Մելքոնյանն է` ՔՊ-ական պատգամավոր, որը նախկին իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի օրօք, դարձել էր գեներալ-լեյտենանտ: Սույն «բարձր ինտելեկտուալ» ռազմա-քաղաքական կերպարը ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց, ՌԴ-ում: Մասնավորապես` Գագիկ Մելքոնյանը փաստացի տիրապետում է Կրասնոդարի մարզում Սեւ ծովի մերձափնյա տարածքում երկու հյուրանոցի, որոնց տիրություն է անում իր որդին: Նշենք, որ հյուրանոցները մեծ եկամտաբերությամբ են աշխատում: Այսինքն ստացվում է, որ Գագիկ Մելքոնյանը ռուսների դեմ աշխատելով թքում է նույն ամանի մեջ, որից սնվում է: Մյուս կողմից Գագիկ Մելքոնյանը, բնականաբար, միայն այդ աղբյուրից չէ, որ ստանում է իր ֆինանսական եկամուտները: Հայաստանում նա ունի բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում` ինչքան էլ զարմանալի է կրթական ոլորտում: Հենց իրեն պատկանող քոլեջում օրերս իր թոռը դանակահարել է մեկ այլ քոլեջի սանի: Մի խոսքով, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Իհարկե, ճիշտ կլիներ, եթե Նիկոլի հակակոռուպցիոն պայքարիստները պատասխան տային, թե որտեղից Գագիկ Մելքոնյանին այսքան մեծ հարստություն, եթե նա կյանքի մեծ մասը եղել է պետական աշխատանքի` բանակի համակարգում: Եվ արդյո՞ք, երբ Նիկոլը ղժղժում է, թե հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների առաջին շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը: Ի դեպ, հարց է ծագում, ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Մելքոնյանը, չունենալով որեւէ զինվորական կրթություն ու կիսատ-պռատ ավարտելով Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը, 1990 թվականից հայտնվեց բանակում, որտեղից դուրս շպրտվեց միյան 2008 թ.-ին: Ընդ որում, մինչ բանակում հայտնվելը սույն «զորավարը», աշխատել է ընդամենը մեկ տեղ` Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում։ Հատկանշական է, որ բանակում անցկացրած այդ 18 տարիների ընթացքում «մեծն ռազմավար» Գագիկ Մելքոնյանը զբաղեցնում էր, որպես կանոն, թիկունքի, այսինքն` բանակի նյութատեխնիկական մատակարարման յուղոտ պաշտոնները: Դատեք ինքներդ... 1991 թվականին՝ հատուկ գնդի թիկունքի պետ, ապա հրամանատար։ 1996 - 1998 թվականներին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության թիկունք վարչության պետ։ 1998 - 2000 թվականներին՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի հրամանատար։ 2000 - 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չենք զարմանա, եթե Գագիկ Մելքոնյանի եւ իր նման Ռուսաստանում ուտող-ուրացողների որոշ հայ բիզնեսմենների համար, որոնք Ռուսաստանի աշխատած փողերով ֆինանսավորում են հակառուսական գործիչներին եւ գործընթացները, կյանքը այլեւս այդքան քաղցր չի թվա»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02