1988թ-ից ի վեր, ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի 5 535 դեպք է գրանցվել, այժմ ՄԻԱՎ-ով ապրող 4 356 անձ կա. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսին ասաց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի Ստեփան Աթոյանը։ Ըստ նրա՝ իրենց նպատակը ՄԻԱՎ-ի դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացնելն է։
«Ըստ մոդելավորված հաշվարկային թվերի՝ ՄԻԱՎ-ի կարգավիճակի մասին գիտեն մեր քաղաքացիների 74 տոկոսը, և անհրաժեշտ է ջանքերը մեկտեղել թիվը բարձրացնելու համար։ Մեր նպատակն է, որ առնվազն ՄԻԱՎ-ի կարգավիճակ ունեցող մարդկան 95 տոկոսն իմանան իրենց կարգավիճակի մասին»,-ասաց նա։ Ստեփան Աթոյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել են նախորդ տարիների համեմատ բարձր հայտնաբերելիություն։ «2023թ.-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 դեպք՝ ՀՀ քաղաքացիների շրջանում և 61 դեպք՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում», - ասաց նա։ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենն ասաց, որ այսօր ՀՀ 83 բուժհաստատություններում հնարավոր է ստանալ ՄԻԱՎ-ի և հեպատիտների անվճար թեստավորում, նաև բուժական միջամտություններ և դեղեր։
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55