Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1963 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1965 թ․), Ա․ Մ․-ն (ծնված 2019 թ.), Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ.) և Լ․ Մ․-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մ․-ի (ծնված 1965 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մյուսները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44