Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականներն իրենց կոնտակտային տվյալների հրապարակմանը հաջորդած 5 օրերի` հոկտեմբերի 27-ից-31-ն ընկած ժամանակահատվածում ստացել են ընդհանուր առմամբ մոտ 1300 հեռախոսազանգ և 175 էլեկտրոնային նամակ:
Հիշեցնենք, որ Կառավարության աշխատակազմի պատասխանատուները օրերս հրապարակեցին կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները, ահազանգեր ապրանքների ներկրման ժամանակ արհեստական խոչընդոտների մասին:
ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանը, որը կրթության և գիտության, առողջապահության ու քաղաքաշինության ոլորտների պատասխանատուն է, նշված ժամանակահատվածում ստացել 280 հեռախոսազանգ և 95 էլեկտրոնային նամակ:
Գործարար միջավայրի, հարկային ու մաքսային ոլորտների, ինչպես նաև ներդրումների և ֆինանսական համակարգի պատասխանատու ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի հեռախոսին զանգահարել են 250 անգամ, իսկ էլեկտրոնային փոստին ուղարկվել է 80 նամակ:
ՀՀ վարչապետի մյուս խորհրդական Արամ Վարդևանն էլ, որը մարդու իրավունքների, դատական համակարգի, դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի, քրեակատարողական հիմնարկների, սպորտի և երիտասարդության ոլորտների պատասխանատուն է, ստացել է 320-ից ավելի հեռախոսազանգ:
Սփյուռքի, Արցախի, տարածքային կառավարման, ներդրումների, սոցիալական հարցերի ու մշակույթի պատասխանատու ՀՀ վարչապետի խորհրդական Աշոտ Մարգարյանն էլ ստացել է 450 հեռախոսազանգ:
Շուշան Սարդարյանը հավելեց, որ ստացված մեծաքանակ զանգերի ու նամակների մոտ 10 տոկոսն է, որ գտնվում կառավարության տիրույթում: Այսինքն` զանգերի ու նամակների գերակշիռ մասը ուղղակի կենցաղային հարցերի ու խնդրանքների է վերաբերել:
Իսկ թե կառավարության տիրույթում գտնվող ստացված հարցադրումներն ու առաջարկություններն ինչ խնդիրների են վերաբերում, կամփոփվի ու հանգամանալից կներկայացվի առաջիկայում:
Աղբյուր ՝ tert.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55