«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 5-ին եւ 8-ին տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա դեմ ցուցմունք էր տվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով։ Լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը մտադիր է Չալաբյանին կրկին կալանավորել, եւ պատճառներից մեկը «Հայաքվե» նախաձեռնությունն է եւ դրա հետ կապված զարգացումները։ Հիշեցնենք, որ Չալաբյանը «Հայաքվեի» նախաձեռնողներից է: Չալաբյանի պաշտպան Վարազատ Հարությունյանը պատահական չի համարում, որ դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 օր ինտերվալով դատական նիստ է նշանակում, այսինքն` շտապում են։ «Ամսի 8-ի դատական նիստից հետո չեմ բացառում, որ Մնացական Մարտիրոսյանն արգելանքի տակ վերցնի Չալաբյանին՝ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- նշեց նա։ Շուրջ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո, հիշեցնենք, Չալաբյանն ազատ էր արձակվել՝ 15 միլիոն գրավի դիմաց»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44