Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերթական այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի ևվերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատև բուժում:
Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողների հետ, կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի և բժիշկների հետ մանրամասն քննարկեց բուժման հետագա ընթացքը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Բժշկական կազմակերպություններն ապահովված են վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով:
Ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ։

14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47