Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ դեկտեմբերի 5-ին կյանքի 86-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Տարոն Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար:
Տարոն Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյան (ավազանի անունը՝ Ժիրայր) ծնվել է 1937 թ. հուլիսի 11-ին՝ Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է Սահակյան վարժարանում:
1952 թ. ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Դպրեվանք:
1957 թ. ձեռնադրվել է սարկավագ:
1959 թ. ավարտել է Մայր Աթոռի Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:
1960-1963 թթ. ուսանել է Անգլիայում, նախ` Քելհամի Սուրբ Առաքելություն, ապա` Լոնդոնի Թագավորական քոլեջում:
1963 թ. ձեռամբ հոգելույս Տ. Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է աբեղա:
1964 թ. նշանակվել է վալանսահայության հոգևոր հովիվ:
1965 թ. ապրիլի 23-ին, պաշտպանելով վարդապետական թեզ` «Յոթը Խորհուրդներ Հայոց Եկեղեցու» թեմայով, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է վարդապետական մասնավոր աստիճան:
1965 թ. վերադարձել է Ֆրանսիա և ծառայության կոչվել Մարսելում: Այնուհետև երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կարգադրությամբ մեկնել է Դամասկոս` որպես առաջնորդական տեղապահ:
1972 թ. նշանակվել է Նիսի շրջակայքի հոգևոր հովիվ:
1978 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի՝ ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` ներկայացնելով իր «80 քարոզներ» աշխատանքը:
1991 թ. ընտրվել է Մարսելի առաջնորդական փոխանորդ և հայրապետական պատվիրակի փոխանորդ:
1992 թ. ստացել է եպիսկոպոսական օծում` ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի:
2003 թ. օգոստոսին, ձեռնադրության 40 ամյակի առթիվ, Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի կողմից արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանին:
2003 թ. իր իսկ ցանկությամբ Սրբազան Հայրը անցել է վաստակած հանգստի:
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15