«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»: Սյունիքի նախկին մարզպետի որդին նույն օրը ձերբակալվեց, իսկ նոյեմբերի 10-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց: Խափանման միջոցի՝ կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Դատարանը դեկտեմբերի 14-ին կհրապարակի իր որոշումը: Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ընդհանուր բողոքարկումների փուլում են, ներկայում ընթանում է նախաքննություն: «Նոյեմբերի 9-ից սկսած Տիգրան Խաչատրյանը և ես պահանջում ենք անհապաղ կատարել առերես հարցաքննություն այն մարդկանց հետ, որոնք մեր դեմ ցուցմունք են տվել, որպեսզի օգտվենք մեր հարցեր տալու իրավունքից, ինչը մեղադրյալի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է հանդիսանում: Բայց թե՛ վարույթ իրականացնող մարմինը, թե՛ դատախազությունը առհասարակ որևիցե գործողություն չեն կատարում այդ ուղղությամբ: Հաղորդում եմ ներկայացրել հանցագործության՝ լիազորությունների ակնհայտորեն չարաշահման մասին, այս պահին չունեմ տեղեկություններ՝ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ»,-ասում է Քեշիշյանը: Ընդգծում է՝ կոպիտ կերպով խախտում են Տիգրան Խաչատրյանի անմեղության կանխավարկածը, քանի որ, ի թիվս այլնի, նաև առերեսումներով է հաստատվելու անձի անմեղությունը: «Մոտեցումն, իմ կարծիքով, հետևյալն է. փորձում են անձին ապօրինի կալանքի տակ պահել այնքան, որքան դեռ կարող են: Հակառակ դեպքում, հենց կատարվեց այն գործողությունը, որի մասին բարձրաձայնում ենք, Խաչատրյանի՝ կալանքի տակ գտնվելու հարցը կարժեզրկվի: Անընդհատ ասում էին՝ ինչո՞ւ է Տիգրան Խաչատրյանը թաքնվում: Նախ՝ նշեմ, որ նա չէր թաքնվում, այլ անվստահություն ուներ վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, ինչը նաև հաստատվում է այս պահին իրենց պարտականությունները չկատարելու մասին վկայությամբ: Օրերս խոսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, ինձ ասել են, որ գործը մակագրվել է քննիչին, քննիչն էլ ասում է՝ սպասում ենք, թե դատախազությունը վերջնական ինչ որոշում կկայացնի, այդպես էլ կանենք: Հիմա ի՞նչ է ստացվում՝ Տիգրան Խաչատրյանի գործը քննում է ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ինչ-որ մի անձ: Չեմ կարողանում բացահայտել, թե ով է այդ անձը: Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»,-եզրափակում է մեր զրուցակիցը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01