«Հրապարակ». Ալավերդուց անցան Գյումրուն 08:25, 07.12.2023 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Քաղաքականություն «Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ քննարկել է համայնքներում իշխանությունը զավթելու օպերացիաները։ Մոտ 2 տասնյակ համայնքներում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվել է, եւ տեղական իշխանություն ձեւավորել են հաղթող ուժերը: Նախօրեին խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը, ըստ ամենայնի, Գյումրին է: Երեկ առավոտյան գրել էինք, որ «Բալասանյան դաշինքը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը ՔՊ-ի հետ: Մեր հրապարակումից րոպեներ անց ՔՊ-ն որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ հայտարարեց, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունը, փոխքաղաքապետները հրաժարական են տալիս, որովհետեւ «Գյումրին չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ իրականացվում է ստվերային կառավարում»: Խոսքն այն մասին է, որ Դաշինքը կառավարում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու որդին` Միսակը: Բայց դա բնական է, քանի որ 2021-ի ընտրություններում այս դաշինքն է հաղթել, բայց այն ժամանակ Բալասանյանը գործարքի գնաց` գրեթե ամբողջությամբ զիջելով իշխանությունը եւ պահպանելով միայն քաղաքապետի պաշտոնը, որն իր դրածոն զբաղեցրեց: Դրա դիմաց էլ որդին նշանակվեց Իրաքում դեսպան: Հիմա ՔՊ-ն այլեւս չի ուզում կիսել իշխանությունը Բալասանյանների հետ, եւ որոշել են «Ալավերդի-2» անել՝ ավագանու անդամներ կգողանան եւ իշխանությունը կզավթեն: Մինչ այդ կփորձեն հասնել գործող համայնքապետի ինքնակամ հրաժարականին: Եթե չստացվի` անվստահություն կհայտնեն։ Պլան Բ-ով էլ հնարավոր է արտահերթ ընտրությունների գնան` ավագանին լուծարելով։ ՔՊ-ական գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը կարծում է, թե զարմանալու բան չկա` ՔՊ-ն «ընդդիմադիր է դառնում, հավանաբար՝ համագործակցությունն արդյունավետ չէր»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44