Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հոլոքոստի և եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին։
ԱԳՆ-ից հայտնումեն, որ օրվա առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների զոհերի հիշատակին։ Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրվա հիմնական նպատակը ցեղասպանության դեմ պայքարն է՝ հիշեցումը ցեղասպանությունների արդյունքում մարդկության կրած անդառնալի կորուստների մասին։ Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը կարևոր քայլ է պատմական հիշողության պահպանման գործում, որը նաև ցեղասպանության կանխարգելումն ապահովելու միջոցներից է: Դեկտեմբերի 9-ը ընտրվել է որպես հիշատակի օր ելնելով այն հանգամանքից, որ հենց այս օրն է ՄԱԿ-ի կողմից ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Այսօր նաև լրանում է Կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիան, լինելով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, ոչ միայն տվեց ցեղասպանության սահմանումը, այլև բարձրացրեց զոհերի հանդեպ արդարության և անպատժելիության վերացման խնդիրները: Կոնվենցիան վավերացրել է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 153 պետություն։ Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակում տարբեր նախաձեռնություններով։
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01