Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասում են՝ վարկերի տակ են, կառավարության կողմից փոփոխություններն ավելի են բարդացնում իրավիճակը։
«Սաղ կյանքներս վարկ փակեցինք։ Չըլնող բան են առաջարկում։ Մեղք է էս ժողովուրդը, էն էլ հիմա՝ պատերազմական իրավիճակում։ Ձուկը ստրատեգիական մթերք է, նեղ ժամանակ կերակրի բանակին էլ, ազգաբնակչությանն էլ»,-ասում է ձկնաբույծնեից մեկը։
Նրա խոսքով, հիմա ձկնաբույծներն աշխատում են վնասով, կերը թանկ է, ջեռուցումը թանկ է։
Բողոքի դուրս եկած տնտեսվարողները նշում են, որ իրենց միայն լսում են, որևէ լուծում չեն առաջարկում։
«Ոնց հասկանում ենք, մարդիկ պատրաստ են միայն մեզ լսել այս ձևաչափի մեջ։ Աշխատանքային խմբի մոնիտորինգի արդյունքում պետք է ասեին, թե 700 հորից ինչքան ջուր է թափվում, դրանք կոնսերվացնելու արդյունքում ի՞նչպես կվերականգնվեն արտեզհան ջրերը»,-ասաց մեկ այլ ձկնաբույծ։
Նրանք բողոքում են, որ կառավարությունը պահանջում է հունվարի 1-ից համակարգեր տեղադրել ձկնաբուծարաններում, սակայն տեղադրման կարգը չկա։
«Մտավախություն ունենք, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում չզեկուցվող կարգով ընդունել ու մեզ փաստի առաջ կանգնեցնել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ոլորտն առանց այդ էլ դժվարին վիճակում է։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
«Այս նպատակով օրենսդրությամբ սահմանված է փակ շրջանառու համակարգը։ Մենք այս պահին նաև համակարգի կարգն ենք սահմանում, ունենք փաթեթը, որը առաջիկայում կներկայացնենք ՀՀ կառավարության քննարկմանը։ Դա կնշանակի, որ, օրինակ, ձկնաբուծարաններն իրենց արտադրական գործընթացում ջուրն ավելի արդյունավետ կօգտագործեն»,-ընդգծել է նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նաև հայտնել էր, որ գերատեսչությունը չի սահմանի այնպիսի կարգավորում, որի պատճառով տնտեսվարողները վատ կամ անելանելի իրավիճակում կհայտնվեն:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02