Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` նոյեմբերի 1-ին, շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստը:
Այսօրվա նիստին ցուցմունք են տվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները: Վկաներից առաջինը ցուցմունք տվեց կենտրոնի ռադիոլոգ Զարուհի Հարությունյանը: Նա պատմեց, որ Մերի Մարգարյանին հետազոտել է հուլիսի 27-ին առավոտյան` բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ցուցումով: Թե ինչու էր հղին հետազոտվում, ռադիոլոգը չգիտեր:
«Շուշանիկ Բախշյանի ուղեկցությամբ էր եկել, ասաց, որ պետք է հետազոտվի, որովհետեւ գանգատվում է ընդհանուր թուլությունից: Ես հետազոտել եմ պտուղը եւ հղիի որովայնի օրգանները: Պտղի մոտ չափավոր սակավաջրություն կար, իսկ Մերիի մոտ էլ փայծաղի մեծացում կար»,- ասաց վկան:
Ավելի ուշ Զարուհի Հարությունյանի պատմելով ռենտգեն հետազոտություն է արվել, որի ժամանակ թոքերում էական փոփոխություններ չեն հայտնաբերվել:
«Մենք ուզում էինք եւս մեկ հետազոտություն անել, որպեսզի պատկերը ստանանք, սակայն սարքի հետ խնդիր առաջացավ ու չկարողացանք անել, որոշեցինք, որ Մերին կբարձրանա վերեւ եւ երբ սարքի հետ կապված խնդիրը վերացվի, կանենք այդ հետազոտությունը»,- նշեց Զարուհի Հարությունյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին` հնարավոր է կարիք կար կրկնակի հետազոտության` վկան պատասխանեց, որ ոչ:
Դատավոր Դավիթ Բալայանն էլ հետաքրքրվեց` արդյոք հղիի հետ բացի Շուշանիկ Բախշյանից այլ անձ եղել է, վկան նշեց, որ կոնկրետ չի հիշում, սակայն մի երիտասարդ էլ է եղել, որի ինքնությունն իրեն հայտնի չէ:
Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան: Զարուհի Հարությունյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ Մերի Մարգարյանը հետազոտության էր եկել ամուսնու եւ Բախշյանի ուղեկցությամբ, նրա մոտ հայտնաբերվել էր փայծաղի մեծացում, իսկ պտղի մոտ սակավաջրություն, իսկ պորտալարն էլ փաթաթված է եղել: Ւ դեպ, դատարանում Զարուհի Հարությունյանը հայտարարեց, որ պտղի մոտ առաջացած խնդիրները նորմայի մեջ են:
Քննիչի հարցին, որ իրենց հետազոտություններից մի քանի ժամ անց այլ ԲԿ-ում Մերի Մարգարյանի թոքերում շեղում է հայտնաբերվել, հնարավոր է նման բան, վկան պատասխանել է, սակայն քիչ հավանական է, որ տեսականորեն հնարավոր է, որ շեղումներ լինեն, սակայն իրենց մոտ չերեւա: Նշենք, որ դատարանում ռադիոլոգը նշել է, որ դրան պետք է պատասխանի միայն նեղ մասնագետը: Դատավոր Դավիթ Բալայանը կրկին հարցրեց` հնարավոր էր, որ չհայտնաբերվեր խնդիրը, վկան կրկին կոնկրետ պատասխան չտվեց: Բալայանը նաեւ հետաքրքրվեց` սարքը, որով հղին պետք է հետազոտվեր, երբ սարքվեց, ռադիոլոգը կրկին կոնկրետ չպատասխանեց, սակայն կարծում է, որ մինչեւ Մերիին բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխվելը ըստ երեւույթին չի սարքվել:
Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47