«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել, այսինքն՝ հագուստի պարտադիր ձեւ սահմանել։ Օրենքի նախագծով, այդ ձեւը սահմանելու լիազորությունը տրվում է Փաստաբանների պալատի խորհրդին։ Վերջինս պետք է սահմանի դատարանում փաստաբանի հանդերձանքի եւ արտաքին տեսքի նորմերը։ Եթե փաստաբանը չպահպանի ՓՊ խորհրդի որոշմամբ սահմանված նորմերը, նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։ Մենք զրուցեցինք փաստաբաններից մեկի հետ, որն ասաց, որ այսպիսի հարց փաստաբանների շրջանում նախկինում էլ է քննարկվել, սակայն միասնական մոտեցում չի եղել։ Իսկ մեկ այլ փաստաբան էլ պատասխանելով հարցին, թե փաստաբանների համար, փաստորեն, համազգե՞ստ է սահմանվելու, ասաց, որ դեռ պարզ չէ՝ համազգե՞ստ է սահմանվելու, թե՞ պարզապես արգելվելու է բոթասներով ու սվիտերով դատարան մտնելը: Նա նաեւ ասաց, որ պատմուճանի տարբերակն էլ է քննարկվել նախկինում, ինչպես Ֆրանսիայում են փաստաբանները պատմուճան կրում, որը ե՛ւ որպես հարգանք կդիտարկվի փաստաբանական ինստիտուտի նկատմամբ, ե՛ւ թույլ չի տա, որ փաստաբանն ու նրա վստահորդը հանրության աչքում նույնականացվեն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47