«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մի երկու ժամ առաջ այն բանից, երբ ազդարարվեց Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությամբ հանդես գալու մասին, ՔՊ-ում, պարզվում է, նիստ են արել: Համենայն դեպս, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստ, որի ժամանակ «քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր»: Հետաքրքիր է, որ «կարկառուն» քպականներից մի երկուսը նաև մասնավորեցրել են, թե ինչ են քննարկել: «Քննարկել ենք անկախությանը, ինքնիշխանությանը, մեր պետության ապագային վերաբերող կարևորագույն գաղափարական հարցեր»,-գրել է քպականներից մեկը: Այսքանն արդեն իսկ բավարար է տագնապի զգացողության համար: Դե, եթե ՔՊ-ում քննարկում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և պետության ապագային վերաբերող հարցեր, այն էլ՝ գաղափարական, ուրեմն՝ ինքնիշխանությունը, անկախությունն ու պետության ապագան իրենց «ճաշները կերան»: Ռուսերեն հայտնի արտահայտության հանգույն՝ «չորացրեք թիակները»: Չէ, լո՛ւրջ, վախենալու է, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ հավաքված մյուս «նիկոլփաշինյանները» խոսում են անկախությունից, ինքնիշխանությունից, պետության ապագան էլ՝ վերադիր: Այդ վերադիրն՝ առաջին հերթին, որովհետև նրանց խոստացած որևէ «ապագա» արդեն իսկ... անապագա է: Խոսում էին Արցախից, Արցախի բոլոր հայտնի անկյուններում նկարվում էին ու գրում՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է», գոռում էին՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Եվ ի՞նչ: Արցախը հանձնեցին թշնամուն, հիմա Արցախ բառն անգամ մտքում չեն արտաբերում, ավելին, ամեն նստել-ելնելիս հայտարարում են, որ «Ղարաբաղը ադրբեջանական է, և՝ վերջ»: Խոսում էին ժողովրդավարությունից, Հայաստանում ոչ միայն խայտառակ բռնապետություն է, այլև այն գնալով ավելի ու ավելի քստմնելի դրսևորումներ է ստանում: Խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից... Եթե չասենք էլ, բավարար է թռուցիկ հայացք նետել նրանց ներկայիս տեսքին, հագուկապին, հայտարարագրերին, բնակարաններին ու մեքենաներին, և ամեն ինչ պարզից պարզ կլինի: Խոսում էին ապագայից, ապագան թաղեցին ու շարունակում են թաղել: Անդադար խոսում են խաղաղությունից, արդեն երեք տարուց ավելի շարունակական պատերազմ է՝ շարունակական կորուստներով: Հասել են անկախությունից ու ինքնիշխանությունից խոսելուն: Ու երբ դրա մասին հայտարարում են իրենք՝ քպականները, դա հնչում է շատ, չափազանց շատ վախենալու»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45